Ինչպե՞ս ենք դիմավորելու գալիք ձյունը, եթե դեռ նախորդի հետքերը չենք վերացրել![]() ![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Արդեն 4-րդ օրն է Երևանում ձյուն չի գալի, բայց փողոցների խնդիրը դեռ լուծված համարել չի կարելի: Ճիշտ է՝ դրանք հիմնականում երթևեկելի են, բայց մաքուր չեն անգամ Կենտրոնում: Բաղրամյան պողոտայում, օրինակ, մեքենաների համար նախատեսված 1-ին շարքի վրա մի քանի մետրը մեկ հսկայական ձնե ու սառցե սարեր են: Եվ ընդհանրապես, գրեթե բոլոր փողոցների միայն կենտրոնական մասն է մաքուր, ինչը բանուկ փողոցներում խցանումների պատճառ դառնալուց բացի նաև խանգարում է մեքենաները կայանելուն, քանի որ փողոցների եզրերին հսկայական սառցե շերտեր են: Իսկ ձյունը մաքրելու համար նախատեսված մեքենաներն ու տեխնիկան իրենց գործը, հավանաբար, ավարտված են համարում… Շարունակում է արդիական մնալ նաև մայթերի խնդիրը: Ձյան օրերին դրանք գուցե տեղ-տեղ, ժամանակ առ ժամանակ մաքրել են, բայց… եզրերին կուտակված ձյունը ցերեկը հալվում է, լցվում մայթերի բանուկ հատվածը, իսկ գիշերը սառում, առավոտյան էլ դառնում բազմաթիվ սայթաքումների ու հետևաբար նաև կոտրվածքների պատճառ: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի, եթե այս սառույցի կույտերի վրա նորից ձյուն գա: Իսկ ձյունը գալու է և այն էլ ընդամենը 2 օրից: Արտակարգ իրավիճակների նախարարության Հայպետհիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է, որ Երևանում փետրվարի 16-ին և 19-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ, քամու ուժգնացում 10-15 մ/վրկ: Ինչպե՞ս ենք դիմավորելու գալիք ձյունը: Պատրաստ ե՞նք: Իհարկե ոչ, քանի որ դեռ չենք էլ հասցրել նախորդի հետքերը վերացնել: PanARMENIAN.Net ի թղթակիցը փորձում է կապվել Երևանի քաղաքապետարանի հետ, պարզել՝ որն է խնդրի լուծումն ըստ իրենց: Կամ էլ գուցե պարզվի՝ քաղաքապետարանը խնդիրը լուծված է համարում… ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |