Ջիու-ջիցուն ՀՀ-ում զարգացնելու համար ֆինանսներ են պետք. Վին Դիզելի ու Լավել Քրոուֆորդի մարզիչը՝ Երևանում22 հունիսի 2017 Ալբերտո Կրեյնը բրազիլական ջիու-ջիցուի 5-րդ ստիճանի սև գոտի ունի: Կռվել է ԱՄՆ-ի Ultimate Fighting առաջնությունում, King of the Cage և Ring of Fire ակադեմիաների թեթև քաշային կարգում նախկին չեմպիոն է, ունի բազմաթիվ նվաճումներ թե որպես ջիու-ջիցու ու խառը մարտարվեստի մարզիկ, թե որպես մարզիչ:
Հունիսի սկզբին Ալբերտո Կրեյնը Հայաստան էր եկել՝ երկիրը տեսնելու և այստեղ բրազիլական ջիու-ջիցու մարզվողների հետ ծանոթանալու համար: PanARMENIAN.Net-ը զրուցել է հայտնի մարտիկի ու մարզչի հետ: ՀՀ բոդիբիլդինգի փոխչեմպիոն Լևոն Հովհաննիսյան. Պրոֆեսիոնալ սպորտը կապ չունի առողջ ապրելակերպի հետ26 մայիսի 2017 Մայիսի 24-ին Հայաստանի բոդիբիլդինգի ազգային ֆեդերացիան հերթական անգամ անցկացրեց բոդիբիլդինգի, դասական և լողափային բոդիբիլդինգի, ինչպես նաև ֆիթնես բիկինիի հայաստանյան փակ առաջնությունը: Առաջնությունում առաջին և երկրորդ տեղերը գրաված մարզիկները հնարավորություն ստացան ներկայացնելու Հայաստանը մայիսի 27-ին Վրաստանում անցկացվող Black Sea Cup 2017 միջազգային մրցաշարին: Լևոն Իշտոյան. Գալիս եմ Հայաստան, հիշում եմ` այստեղ մեծ հաջողությունների եմ հասել24 հոկտեմբերի 2013 «Արարատ-73»-ի 40-ամյակին սպասում էին բոլորը, իսկ 40-ամյակն իր հերթին սպասում էր ակումբի աշխարհի տարբեր ծայրերում ապրող ֆուտբոլիստներին, ովքեր էլ եկան Երևան` միասին նշելու հոբելյանը: Հավաքվեցին, հիշեցին, նշեցին… հաջորդ օրը Հայաստան-Բուլղարիա հանդիպումն էր, բացի այդ՝ նույն գիշերն արդեն ԱՄՆ էր մեկնում այն գոլերի հեղինակը, որոնց մասին բոլորս բազմիցս լսել ենք՝ Լևոն Իշտոյանը: Չնայած իրերը դեռ հավաքված չէին, մեր հավաքականի հանդիպմանն էլ մոտ երկու ժամ էր մնացել, չմերժեց՝ զրուցեց PanARMENIAN.Net-ի հետ ու լուսանկարվեց PanARMENIAN Photo-ի համար: Սերգեյ Բոնդարենկո. Արարատ-73. 1973-ը հոյակապ տարի էր` ամուսնացա և 2 մրցանակ նվաճեցի «Արարատի» հետ17 հունիսի 2013 Հետաքրքիր, ուրախ, կատակասեր ու բարեհամբույր. այսպիսին է «Արարատի» կենտրոնական կիսապաշտպան Սերգեյ Բոնդարենկոն: Նա շատ երիտասարդ տարիքում է դարձել «Արարատի» խաղացող, մասնակցել է թիմի գրեթե բոլոր խաղերին և 1973-ին էլ իր ներդրումն ունեցել նվաճված մեդալներում: Բոնդարենկոն այժմ ապրում է ԱՄՆ-ում, սակայն տարածությունը չխանգարեց, որպեսզի նա հաճույքով պատասխանի PanARMENIAN.Net-ի հարցերին: Մենք կրկին առաջարկում ենք ձեզ հետ գնալ դեպի 1973 թվականի վերջ ու տեսնել, թե ինչ հետաքրքիր դեպքեր կպատմի Բոնդարենկոն իր և թիմի մասին: Նորայր Մեսրոպյան. «Արարատ-73». Քիչ է պատահում, որ ֆուտբոլային թիմն այսպիսի խանդավառություն առաջացնի 3 հունիսի 2013 Դժվար է գտնել մի հայի, որը լսած չլինի «Արարատի» մասին: 40 տարիների ընթացքում այս թիմին շարունակել են սիրել, հպարտանալ 1973 թվականին մեծ հաղթանակները կերտած ֆուտբոլիստներով: Հենց նրանք են, որ ֆուտբոլը Հայաստանում և ԽՍՀՄ-ում բարձրացրին մի նոր մակարդակի վրա ու հավերժացան «Արարատ-73» անունով: Մենք էլ մտովի տեղափոխվում ենք հեռավոր 1973 թվական ու խոսում թիմի անփոխարինելի ձախ պաշտպան Նորայր Մեսրոպյանի հետ: ![]() Նիկոլայ Ղազարյան. Գավաթի եզրափակչից առաջ խաբեցի տղաներին, թե լավ երազ եմ տեսել20 մայիսի 2013 PanARMENIAN.Net-ը մեծ ուրախությամբ, սիրով ու ոգևորությամբ զրուցել է «Արարատ-73»-ի բոլոր ֆուտբոլիստների հետ: Այդ անմիջական մարդիկ այնքան մեծ ոգևորությամբ ու կենդանի ներկայացրին իրենց կերտած պատմությունը, որ անկախ մեզանից` մենք էլ 40 տարի հետ գնացինք ու հայտնվեցինք 1973 թվականում: Սիրելի ընթերցողներ, դուք էլ մեզ հետ միասին եկեք նստենք ժամանակի մեքենան և պատկերացրեք, որ հիմա ամենևին էլ 2013-ը չէ, այլ 1973-ը:
Իսկ մեր առաջին զրուցակիցը «Արարատի» ձախ հարձակվող, անսահման արագ, ամենահաս կամ, պարզապես, թիմի կատակասեր, ուրախություն և բարձր տրամադրություն ապահովող Նիկոլայ Ղազարյանն է: Գաբրիել Սարգսյան. Փորձում եմ ապրել ազնիվ կյանքով, անել այն, ինչ այդ պահին մտածում կամ զգում եմ 5 ապրիլի 2013 PanARMENIAN.Net-ը ներկայացնում է Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամների հետ վերջին հարցազրույցը: Այս անգամ մենք ներկայացնում ենք հավաքականի 4-րդ խաղատախտակի մոտ հանդես եկող Գաբրիել Սարգսյանին: Նրա հետ հարցազրույցն ավելի շատ հիշեցնում է շախմատային բլից պարտիա` արագ հարցեր ու գերարագ պատասխաններ: Վլադիմիր Հակոբյան. Բացարձակ աշխատասեր չեմ, իսկ հաջողությունը եկել է միայն տաղանդի շնորհիվ26 փետրվարի 2013 Հայաստանի շախմատի հավաքականի անդամների հետ PanARMENIAN.Net-ը շարունակում է զրուցել: Այս անգամ մենք հյուրընկալել ենք Վլադիմիր Հակոբյանին, որը մեր թիմի հետ երեք անգամ դարձել է Օլիմպիադայի չեմպիոն, աշխարհի չեմպիոն, ինչպես նաև Եվրոպայի առաջնության մեդալակիր: Վլադիմիրի հետ թեթև ու հետաքրքիր անցավ զրույցը. անկեղծ, կիրթ, հաճելի ու բանիմաց, ահա այսպիսին է մեր առաջատար շախմատիստներից մեկը: Գոռ Մայիլյան. Մեծ պատիվ է, որ ես ներկայացնում եմ Հայաստանը 5 փետրվարի 2013 19-ամյա սամբիստ Գոռ Մայիլյանը, չնայած երիտասարդ տարիքին, հասցրել է աչքի ընկնել միջազգային տարբեր մրցաշարերում և Հայաստան վերադառնալ մեդալներով: Անցած տարի նա և Եվրոպայի և աշխարհի առաջնություններում մինչև 56կգ քաշային կարգում իրեն հավասարը չուներ: Նա կարողացավ ոսկե մեդալներ նվաճել և PanARMENIAN.Net-ը որոշեց հարցազրույց անել երիտասարդ մարզիկի հետ: Տիգրան Պետրոսյան. Իմ անունն ինձ հետապնդում է մանկությունից29 հունվարի 2013 Միշտ դրական ու լավ տրամադրություն ունեցող Տիգրան Պետրոսյանի հետ հաճելի և ուրախ է հարցազրույց անցկացնել: Այս անգամ ևս նա անմիջական, բովանդակալից ու հետաքրքիր պատասխաններ տվեց PanARMENIAN.Net-ի թեստ-հարցազրույցին: Եվ բնավ էլ պատճառն այն չէր, որ մի քանի օր առաջ էր դարձել Հայաստանի չեմպիոն: Մենք վերսկսում ենք Հայաստանի շախմատի հավաքականի անդամների հետ հարցազրույցների շարքը: | ![]() ServiceTitan. Հայաստան գալը բարեգործական քայլ չէր, այլ՝ բիզնես որոշում «Գիտուժը»` փողի ու պետության մասին. Ինչպես քաղել գիտության պտուղներն ու չծերանալ` ծառը ջրելով Իդրամը՝ ենթակառուցվածք ֆինանսական կազմակերպությունների համար. Իդրամը բոլորի համար է Ինչպես Աննան իրականացրեց իր «ամերիկյան երազանքը». Չընդունվել Հայաստանում ու հասնել Netflix ![]() ![]() ![]() ![]() |