Արթուր Դավթյան. Օլիմպիական խաղերում ինձ համար մեծ հաջողություն կլինի եզրափակիչ դուրս գալը13 հուլիսի 2012 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն անկախ Հայաստանի Հանրապետության երկրորդ մարմնամարզիկն է, ով կմասնակցի օլիմպիական խաղերին: Արթուրը PanARMENIAN.Net-ին պատմել է մարմնամարզության առանձնահատկության մասին, թե ինչու են ընտանիքով Ռուսաստանից վերադարձել Հայաստան, որ գործիքի վրա այդքան ուժեղ չէ և ինչ գիտի Լոնդոնի մասին: Դավիթ Սաֆարյան. Սպորտը հիմա նաև հոգեբանական մրցակցություն է, ու հաղթում է նա ով չի հանձնվում12 հուլիսի 2012 Ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը 2011 թվականից հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կազմում: Այս անգամ PanARMENIAN.Net-ը զրուցել է Դավիթի հետ: Նա կպատմի, թե ինչպես է կարողանում մարզվել Կրասնոդարում, ինչու է որոշել հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո, և ինչ որակներ պետք է ունենա մարզիկը, որպեսզի կարողանա նվաճել Օլիմպիական մեդալ: Կարեն Աղամալյան. Անդրանիկ Հակոբյանը ցանկացած մրցակցի էլ կարող է հաղթել12 հուլիսի 2012 Լոնդոնյան Օլիմպիական խաղերում բռնցքամարտում Հայաստանի պատիվը կպաշտպանի միայն Անդրանիկ Հակոբյանը, որն իր ուղեգիրը նվաճել է Բաքվում կայացած վարկանշային աշխարհի առաջնության ժամանակ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը PanARMENIAN.Net-ին ներկայացրել է Անդրանիկի մարզումային ընթացքը, պատմել է, թե ինչ ակնկալիքներ ունի նրանից և թե ինչու հայ բռնցքամարտիկներին չի հաջողվել ավելի շատ ուղեգրեր նվաճել: Պողոս Պողոսյան. Օլիմպիական խաղերում մեդալներ կնվաճեն հոգեբանորեն ուժեղ ծանրորդները11 հուլիսի 2012 Պեկինի Օլիմպիական խաղերում հայ ծանրորդներին հաջողվեց նվաճել 3 բրոնզե մեդալ: Այս Օլիմպիական խաղերում էլ նրանցից լավ արդյունքներ են ակնկալվում: Հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանը PanARMENIAN.Net-ին ներկայացրել է իր սաներին, պատմել թիմում տիրող մթնոլորտի ու փոխհարաբերությունների մասին: Արտաշես Ներսիսյան. Մարզիչը բացի սպորտսմենից, նաև շրջապատի ու ընտանիքի համար լավ մարդ է դաստիարակում11 հուլիսի 2012 Հայաստանում մի քանի տարի առաջ ընդհանրապես գոյություն չուներ կանանց ծանրամարտ: Սակայն այսօր մեր մարզուհիները տարբեր միջազգային մրցաշարերից վերադառնում են մեդալներով և աշխարհում համարվում են ուժեղագույններից: PanARMENIAN.Net-ի հետ զրույցում կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը ներկայացրել է, թե ինչպես է համագործակցում իր սաների հետ, ինչպիսի որակներ է նրանց փոխանցում և ինչպես պետք է մարզիկը մոտենա Օլիմպիական խաղերին: ![]() Տիգրան Մարտիրոսյան. Յուրաքանչյուր մրցաշարի այնպես եմ պատրաստվում, կարծես ոչ մի հաջողություն էլ չեմ ունեցել10 հուլիսի 2012 Պեկինի Օլիմպիական խաղերում բրոնզե մեդալ նվաճած ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանը ցանկանում է Լոնդոնում գերազանցել իր արդյունքը: PanARMENIAN.Net-ի հետ զրույցում ծանրորդը խոսել է իր հաջողությունների գաղտնիքի, սպորտային երազանքների, կյանքի դժվարին փուլի և մարզիչ Աշոտ Մխիթարյանի հետ փոխհարաբերությունների մասին: Հովհաննես Դավթյան. Տարիների փորձի շնորհիվ հիմա ես ավելի վստահ և ուշադիր եմ դուրս գալիս տատամի10 հուլիսի 2012 Ձյուդոիստ Հովհաննես Դավթյանն Օլիմպոսի գագաթը փորձելու է նվաճել երկրորդ փորձից: Մարզիկը վճռականորեն է տրամադրված ու անելու է ամեն ինչ մեդալով վերադառնալու համար: PanARMENIAN.Net-ին Դավթյանը պատմել է, թե ինչպես է հաջողվել նվաճել ուղեգիր, ինչպիսին է աշխատանքը ռումինացի մարզչի հետ, ով է իր ամենաանհարմար մրցակիցը, ինչու է ելույթ ունեցել նաև սամբոյում և թե ինչու Օլիմպիական խաղերն իր համար չեն տարբերվում այլ մրցաշարերից: Հովհաննես Վարդերեսյան. Լևոն Ջուլֆալակյանն այնքան լավ է տրամադրում, որ գորգ ես դուրս գալիս միայն հաղթելու համար 9 հուլիսի 2012 Երիտասարդ հունահռոմեական ոճի ըմբիշ Հովհաննես Վարդերեսյանը առաջին անգամ է մասնակցելու Օլիմպիական խաղերին: Նա PanARMENIAN.Net-ին պատմել է, թե ինչպես է կարողացել ձեռք բերել ուղեգիր, երբ է առաջին անգամ մեդալ նվաճել, ինչ դեր ունեն իր կյանքում մարզիչները և հավաքականում որ մարզիկի հետ է ավելի մտերիմ: Լևոն Ջուլֆալակյան. Ես վստահում եմ իմ տղաներին, նրանք միշտ ելք են գտնում ու պատվով են դուրս գալիս 9 հուլիսի 2012 Հայաստանի հունահռոմեական հավաքականի գլխավոր մարզիչն Օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանն է: Մեր այս հավաքականը բազմաթիվ անգամներ ուրախացրել է բոլորիս` պարգևելով տարբեր գույնի մեդալներ: PanARMENIAN.Net-ը զրուցել է Ջուլֆալակյանի հետ, որը խոսել է թիմում տիրող մթնոլորտի, ըմբիշների հաջողության գաղտնիքի, Օլիմպիական զգացողությունների ու իր տղաների պատրաստվածության մասին: Առաքել Միրզոյան. Ծանրամարտն ինձ ճիշտ ուղու վրա է դրել, դարձրել է ավելի բարի ու ներողամիտ 7 հուլիսի 2012 Ծանրորդ Առաքել Միրզոյանի երազանքն է եղել մասնակցել Օլիմպիադայի ու իր հայրիկի պես դառնալ Օլիմպիական չեմպիոն: Նա կարողացել է ապաքինվել ծանր վնասվածքից ու անհամբերությամբ է սպասում իր ելույթին: PanARMENIAN.Net-ին Առաքելը խոստովանել է, թե ինչու է սիրում մարզվել իր հոր գլխավորությամբ, ինչն է իրեն հաջողություն բերում, որքան քաշ է բարձրացրել 5 տարեկանում ու ինչու կուռքեր չունի: | ![]() ServiceTitan. Հայաստան գալը բարեգործական քայլ չէր, այլ՝ բիզնես որոշում «Գիտուժը»` փողի ու պետության մասին. Ինչպես քաղել գիտության պտուղներն ու չծերանալ` ծառը ջրելով Իդրամը՝ ենթակառուցվածք ֆինանսական կազմակերպությունների համար. Իդրամը բոլորի համար է Ինչպես Աննան իրականացրեց իր «ամերիկյան երազանքը». Չընդունվել Հայաստանում ու հասնել Netflix ![]() ![]() ![]() ![]() |