Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 3:0 հաշվով համոզիչ հաղթանակ տոնեց Ղազախստանի նկատմամբ![]() ![]() PanARMENIAN.Net - Ղազախների հետ ընկերական խաղի երկրորդ կեսը սկսվեց Հայաստանի ֆուտբոլի հավաքականի առավելությամբ 3:0 հաշվով: Երկու գնդակ էր հեղինակել Գևորգ Ղազարյանը և մեկ անգամ էլ աչքի էր ընկել Յուրա Մովսիսյանը: Երկրորդ կեսում Հայաստանի հավաքականի կազմում Ռոբերտ Արզումանյանի և Կառլեն Մկրտչյանի փոխարեն խաղադաշտ դուրս եկան Հրայր Մկոյանն ու Արթուր Սարկիսովը: Հայաստանի ընտրանին կրկին գործում էր առաջին համարով` թելադրելով խաղի իր կանոնները: Սակայն չնայած ստեղծած բազմաթիվ գոլային պահերին`մրցակցի դարպասը գրավել չստացվեց: Ղազախների դարպասապահին մի քանի անգամ անհանգստացրին Գևորգ Ղազարյանը, Յուրա Մովսիսյանը և Հենրիկ Մխիթարյանը: Վարդան Մինասյանը խաղալու հնարավորություն տվեց նաև երիտասարդ պաշտպան Կամո Հովհաննիսյանին, որը փոխարինեց Սարգիս Հովսեփյանին: Ավագի թևկապով խաղը շարունակեց Հենրիխ Մխիթարյանը: Սա Հայաստանի և Ղազախստանի ընտրանիների 5-րդ հանդիպումն էր, և հայ ֆուտբոլիստները տոնեցին իրենց 3-րդ հաղթանակը: Մեկ հանդիպում ավարտվել է ոչ ոքի, մեկ անգամ էլ հաղթել են ղազախները: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |