Վարդան Մինասյան. Խաղի ընթացքը մեզ թույլ էր տալիս մտածել հաղթանակի մասին![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - «Դժվար է խոսել նման խաղից հետո: Սա մեր լավագույն խաղերից մեկն էր: Մենք այսպիսի խաղ էինք սպասում մեր ընտրանուց: Երկրորդ կեսում մենք լավ սկսեցինք, հավասար հաշվի ժամանակ, ով խփեր, նա էլ կհաղթեր: Ես այս խաղից գոհ եմ, տղաներին էլ եմ այդ մասին ասել հանդերձարանում»,-ասաց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, որի սաները ԱԱ ընտրական խաղում 1:3 հաշվով զիջել են Իտալիային: Նրա խոսքով, 1:1 հաշվի ժամանակ ցանկանում էր գրոհներին ուժ հաղորդել, այդ պատճառով էլ փոխարինման դուրս բերեց Էդգար Մանուչարյանին: «Սա Իտալիայի ընտրանին է, որը տակտիկապես շատ ուժեղ է: Իտալացիները իրենց պաշտպանությամբ են առանձնանում, բայց մենք բազմաթիվ պահեր ստեղծեցինք նրանց դարպասի մոտ: Խաղի ընթացքը մեզ թույլ էր տալիս մտածել հաղթանակի մասին: Գոլերը մենք անուշադրության պատճառով բաց թողեցինք»,- ընդգծեց նա: Մարզիչն ընդգծեց, որ ինքը ստեղծում է ապագայի թիմ, որը դեռ ցույց կտա իր կարողությունները: ![]() ![]() Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |