14  07.05.13 - Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչ: Մրցում են «Փյունիկն» ու «Շիրակը»

«Փյունիկը» 6-րդ անգամ տիրացավ Հայաստանի ֆուտբոլի գավաթին

«Փյունիկը» 6-րդ անգամ տիրացավ Հայաստանի ֆուտբոլի գավաթին

PanARMENIAN.Net - Մայիսի 7-ին «Հրազդան» մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը Երևանի «Փյունիկի» և Հայաստանի նորընծա չեմպիոն Գյումրիի «Շիրակի» միջև:

Այս թիմերը եզրափակչում առաջին անգամ էին պայքարում Հայաստանի գավաթի համար: Առաջին խաղակեսում թիմերը գրեթե հավասար խաղ ցույց տվեցին, բայց «Փյունիկին» հաջողվեց հաշվի մեջ առաջ անցնել: 40-րդ րոպեին անկյունայինի իրացման ժամանակ Արթուր Հարությունյանը դուրս մղեց գնդակը, սակայն այն հայտնվեց Տարոն Ոսկանյանի մոտ, որն էլ բացեց հաշիվը:

Երկրորդ կեսում «Շիրակն» աստիճանաբար մեծացրեց ճնշումը, և Լևոն Փաչաջյանը հիանալի հնարավորություն ուներ գրավելու իր նախկին թիմի դարպասը, սակայն, մեն-մենակ դուրս գալով Գոռ Մանուկյանի դեմ, շեղ հարվածեց: Գյումրիի թիմը շարունակեց գրոհներ կազմակերպել և վտանգավոր պահեր ստեղծել, բայց այդպես էլ չկարողացավ գոլ խփել:

«Փյունիկը» պահպանեց հաղթական հաշիվը և 6-րդ անգամ տիրացավ Հայաստանի գավաթին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---