Վանգան օգնեց` Հայաստանի հավաքականը հաղթեց բուլղարացիներին![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի ռևանշը կայացավ` Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում բուլղարացիները պարտություն կրեցին 2:1 հաշվով: Սա մեր հավաքականի առաջին հաղթանակն էր ԱԱ 2014-ի ընտրական մրցաշարի տնային խաղում: 43-րդ րոպեին Բուլղարիայի հավաքականը մնաց 10 հոգով, ինչին հաջորդեց մեր կիսապաշտպան Արաս Օզբիլիսի գոլը, որն էլ բացեց հաշիվը: Առաջին խաղակեսն այդպես էլ ավարտվեց: Խաղի արդեն 60-րդ րոպեին բուլղարացիները հավասարեցրին հաշիվը, ինչից մի քանի րոպե անց մնացին 9 խաղացողով: Երբ խաղի ավարտին հաշված րոպեներ էին մնացել, Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը խփեց հաղթական գոլը: Մեր հավաքականը հոկտեմբերի 15-ին Նեապոլում կմրցի Իտալիայի հավաքականի հետ: «Բ» խմբի մրցաշարային աղյուսակը հետևյալն է․ Իտալիա` 21 (9 խաղ) Բուլղարիա` 13 (9) Դանիա`13 (9) Հայաստան` 12 (9) Չեխիա` 12 (9) Մալտա` 3 (9) ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |