Cross Chess-2009. Լեւոն Արոնյանը շարունակում է ոչ ոքիների իր շարքը21 հունվարի 2009 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Շախմատի տղամարդկանց «Cross Chess-2009» սուպերմրցաշարի չորրորդ փուլում հայ գրոսմայսթեր Լեւոն Արոնյանը կրկին ոչ ոքի է խաղացել, այս անգամ արդեն նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ: Նույն արդյունքը գրաբցվել էր նաեւ մյուս բոլոր հանդիպումներում: Չորրորդ փուլից հետո մրցաշարային աղյուսակում փոփոխություններ չկան: 5-րդ փուլում, հունվարի 22-ին Լեւոն Արոնյանը կհանդիպի իր հայրենակից Սերգեյ Մովսեսյանի հետ (Սլովակիա): Չորրոդ փուլի արդյունքները. Կարլսեն` Նորվեգիա-Արոնյան` Հայաստան-0,5:0,5 Մորոզեւիչ` Ռուսաստան-Ադամս` Անգլիա-0,5:0,5 Վան Յուէ` Չինաստան-Վան Վելի` Հոլանդիա-0,5:0,5 Ռաջաբով` Ադրբեջան-Կարյակին` Ուկրաինա-0,5:0,5 Մովսեսյան` Սլովակիա-Դոմինգես` Կուբա-0,5:0,5 Ստելվագեն` Հոլանդիա-Իվանչուկ` Ուկրաինա-0,5:0,5 Սմիթս` Հոլանդիա-Կամսկի` ԱՄՆ-0,5:0,5: A խմբի դասավորությունը չորս փուլերից հետո` Կամսկի, Սմիթս, Կարյակին, Մովսեսյան, Ռաջաբով-2,5-ական միավոր; Դոմինգես, Կարլսեն, Ստելվագեն, Արոնյան-2-ական միավոր; Մորոզեւիչ, Իվանչուկ, Ադամս, Վան Վելի, Վան Յուէ-1,5 ական միավոր: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |