Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Լեւոն Պաչաջյանը տեղափոխվել է հունական «ՊԱՈԿ»

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի հավաքականի եւ շվեդական «ԳԱԻՍ» ակումբի կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանը ընտանիքի հետ կմեկնի Սալոնիկ, որտեղ նա մոտակա 5 ամիսներին կպաշտպանի տեղի «ՊԱՈԿ»-ի գույները:



Հաջորդ օրերին երկու թիմերի ներկայացուցիչների միջեւ բանակցություններ էին ընթանում Պաչաջյանի տեղափոխման հարցի շուրջ: Համաձայնությունը ձեռք է բերվել հունվարի 26-ին: Մինչ հունիսի 30-ը Պաչաջյանը հանդես կգա հունական ակումբում վարձակալման հիմունքներով, որից հետո «ՊԱՈԿ»-ը կկարողանա գնել 25-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը, հաղորդում է «ԳԱԻՍ»-ի պաշտոնական կայքը:



Նշենք, որ «ՊԱՈԿ»-ը երկրորդ տեղն է զբաղեցնում Հունաստանի ֆուտբոլի առաջնության մրցաշարում:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---