Նելլի Աղինյանը զիջեց իր դիրքերը Եվրոպայի անհատական առաջնության առաջատարների ցուցակում

PanARMENIAN.Net - Եվրոպայի կանանց անհատական առաջնության 3-րդ փուլը հաջող էր Հայաստանի ներկայացուցիչների համար: Հաղթեցին Սիրանուշ Անդրեասյանը, Աննա Հայրապետյանը եւ Լիլիթ Մկրտչյանը: Նելլի Աղինյանն ու Լիլիթ Գալոյանը կիսեցին միավորները համապատասխանաբար ռուս շախմատիստուհի Եկատերինա Կովալեւսկայի եւ ուկրանուհի Մարիա Մուզիչուկի հետ:



Ոչ ոքի խաղալով Ն.Աղինյանը կորցրեց իր դիրքը առաջատարների ցուցակում եւ 2,5 միավորով Լ.Մարգարյանի հետ կիսում է 7-27 տեղերը: Հայաստանի չեմպիոն Լիլիթ Գալոյանը 2 միավոր է վաստակել: Սիրանուշ Ալեքսանյանն ու Աննա Հայրապետյանը 3 փուլերում հավաքեցին 1,5-ական միավոր: Այսօր Եվրոպայի առաջնության 4-րդ փուլում Ն.Աղինյանը ուժերը կչափի վրաց շախմատիստուհի Նինո Խուրցիձեի հետ, իսկ Լիլիթ Գալոյանը սեւերով կխաղա Ռուսաստանի ներկայացուցիչ Ալինա Բալայանի դեմ:



Հիշեցնենք, որ Եվրոպայի անհատական առաջնությունը բաղկացած է 11 փուլերից: Առաջին փուլը մեկնարկեց մարտի 8-ին: Խաղարկայի օրերն են մարտի 8-19-ը: Հանգստյան օրը մարտի 15-ին է: Եվրոպայի առաջնության փակման արարողությունը տեղի կունենա մարտի 20-ին:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---