Էլինա Դանիելյանը երկրորդ հաղթանակն է տարել Ստամբուլում կայացած Գրան-պրիում

PanARMENIAN.Net - Հայ շախմատիստուհի Էլինա Դանիելյանըկանանց շրջանում Գրան-պրիի առաջին շրջանի 4-րդ փուլում երկրորդ հաղթանակն է տարել: Դանիելյանը սեւերով հաղթանակել է վրացի շախմատիստուհի Մայա Չիբուրդանիձեին: 4 փուլերից հետո Հայաստանի ներկայացուցիչը , վաստակելով 2,5 միավոր, զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 5-րդ տողը: 3,5 միավորով առաջատար են չին շախմատիստուհի Իֆան Հոուն եւ Էկվադորի ներկայացուցիչ Ֆիերո Բակերո Մարտան:



5-րդ փուլում Դանիելյանը հանդիպում կունենա ադրբեջանցի շախմատիստուհի Զեյնաբ Մամեդյարովայի հետ:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---