Հայաստանը 1 կետով բարձրացել է FIFA -ի վարկանիշում11 մարտի 2009 - 21:51 AMT PanARMENIAN.Net - Այսօր FIFA -ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանշային աղյուսակը: Նախորդ ամսվա համեմատությամբ, Հայաստանի հավաքականը բարձրացել է մեկ կետով եւ 285 միավորով աղյուսակում զբաղեցրել 120-րդ տեղը: Աղյուսակը կրկին գլխավորում են Եվրոպայի գործող չեմպիոնները` իսպանացիները, նրանց հետեւում են գերմանացիները, երրորդ տեղում են հոլանդացիները: Փետրվարի 11-ին հրապարակված նախորդ աղյուսակի համեմատությամբ, առաջին տասնյակում աննշան փոփոխություններ են տեղի ունեցել: Ռուսաստանն ու Անգլիան փոխվել են տեղերով, համապատասխանաբար Ռուսաստանը 7-րդ կետից բարձրացել է 8-րդ կետ, իսկ Անգլիան ընդհակառակը` իջել է : Թուրքիան աղյուսակի 10-րդ տեղը զիջում էր Պորտուգալիային, որն էլ, իր հերթին, բարձրացել է երկու կետով:FIFA -ի ազգային հավաքականների հաջորդ վարկանիշը կհրապարակվի ապրիլի 8-ին: Առաջին 10 թիմերի եւ Հայաստանի հավաքականի հակառակորդների վարկանշային դրությունը ենթախմբում հետեւյալ տեսքն ունի. 1. Իսպանիա -1666 2. Գերմանիա- 1366 3. Հոլանդիա -1317 4. Իտալիա- 1284 5. Բրազիլիա- 1260 6.Արգենտինա-1219 7. Խորվաթիա-1169 8. Ռուսաստան- 1128 9. Անգլիա-1083 10.Պորտուգալիա-1025 49.Բելգիա-589 58. Բոսնիա- 529 71. Լատվիա-472 Հայաստան-120. 285 126. Էստոնիա - 260 135. Ադրբեջան 217. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |