Հայ ձյուդոիստները ոսկե մեդալ են նվաճել Թուրքիայում կայացած միջազգային մրցաշարում24 մարտի 2009 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Ձյուդոյի Հայաստանի պատանեկան հավաքականն ավարտել է իր ելույթները մարտի 21-23-ը Ստամբուլում ընթացող միջազգային պատանեկան մրցաշարում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեցին Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայում, ձյուդոյիստների պատանեկան հավաքականը, գլխավոր մարզիչ Մարտին Սարգսյանի եւ վերջինիս օգնական Կարեն Աղաջանյանի ղեկավարությամբ, Ստամբուլում արժանացել է երկու ոսկե, մեկ արծաթե եւ երկու բրոնզե մեդալների, Հայաստանի եւս յոթ ներկայացուցիչ զբաղեցրել են մրցանակային հինգերորդ տեղերը: Հիշեցնենք, որ Հայաստանը մրցաշարում ներկայացրել է 17 մարզիկ, այդ թվում նաեւ երեք աղջիկ:Ստամբուլում ձյուդոյի մրցաշարում Հայաստանի պատանեկան հավաքականի մրցանակակիրներն են. Հարությունյան Գարիկ -(քաշային կարգը մինչեւ 50 կգ, Հայաստանի չեմպիոն)- 1 տեղը Արման Սողոմոնյան -(մինչեւ 81 կգ, Հայաստանի արծաթե մեդալակիր)- 2-րդ տեղը Գեւորգ Թորոսյան -(մինչեւ 60 կգՀայաստանի արծաթե մեդալակիր) - 3-րդ տեղը Մհեր Հայրապետյան -(մինչեւ 73 կգՀայաստանի արծաթե մեդալակիր) -3-րդ տեղը Դավիթ Նիկողոսյան - (մինչեւ 55 կգՀայաստանի արծաթե մեդալակիր)-5-րդ տեղը Աշոտ Ղազարյան -(մինչեւ 66 կգ, Հայաստանի չեմպիոն)- 5-րդ տեղը Արթուր Կրոյան -(մինչեւ 81կգ, Հայաստանի չեմպիոն)- 5-րդ տեղը Արթուր Սիրեկանյան - (մինչեւ 90 կգ, Հայաստանի չեմպիոն)- 5-րդ տեղը Ժիրայր Վարդանյան -(90+ կգ, Հայաստանի չեմպիոն)- 5-րդ տեղը Երջանիկ Կարապետյան-(մինչեւ 48 կգ, Հայաստանի չեմպիոն)- 1 տեղը Ռոզա Խաչատրյան - (մինչեւ 48 կգ, Հայաստանի չեմպիոն)- 5-րդ տեղը Ասյա Լալազարյան - (մինչեւ 57 կգ, Հայաստանի չեմպիոն)- 5-րդ տեղը: ![]() ![]() Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |