«Փյունիկը» չի մասնակցի Սոչիում կայանալիք միջազգային ֆուտբոլային առաջնությանը24 մարտի 2009 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Մարտի 20-ին Սոչիում բացվել է ֆուտբոլի` ԱՊՀ-ում խոշորագույն միջազգային մանկա-պատանեկան առաջնությունը` «Վալենտին Բուբուկինի Մեմորիալը», որին մասնակցում են ավելի քան 100 թիմեր Ռուսաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Ուկրաինայից, Աբխազիայից եւ Հայաստանից: Նախնական տվյալներով, Հայաստանից առաջնությանը պետք է մասնակցեին «Միկայի» եւ «Փյունիկի» ՄՊՖԴ-ները` բաղկացած համապատասխանաբար 1993թ. եւ 1995թ. ծնված ֆուտբոլիստներից: Վերը նշված տարիքային կարգերի ֆուտբոլիստների առաջնությունը կկայանա մարտի 29-ապրիլի 3: Բայց, ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել «Փյունիկի» մանկական թիմի գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը, նրա թիմը չի մեկնելու Սոչի:«Մեր թիմը պետք է մասնակցեր այդ առաջնությանը: Մենք պետք է Սոչի մեկնեինք մարտի 29-ին, որպեսզի մասնակցեինք 1995թ. ծնված ֆուտբոլիստների առաջնությանը: Սակայն ակումբի ղեկավարությունը որոշեց չուղարկել մեզ Սոչի: Պատճառները մեզ հայտնի չեն»,- նշել է Չախալյանը: Ի տարբերություն «Փյունիկի», «Միկայի» ծրագրերը չեն փոխվել եւ, Աշտարակի ակումբի մամլո քարտուղար Արմեն Պետիկյանի խոսքով, թիմը, ինչպես եւ ծրագրվում էր, մարտի 29-ին կմեկնի Սոչի: Նշենք, որ առաջնության մեկնարկն անսովոր է ստացվել. «Ռոսիչ» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Գեննադի Բուրբուլիսի առաջարկով հաստատվեց առաջնության կարգախոսը. «Թո'ղ լինի բարին»: Եւ այժմ, կազմակերպչական հանձնաժողովի ու մրցավարական կորպուսի որոշմամբ, մեմորիալի բոլոր խաղերը սկսվում են «Թո'ղ լինի բարին» հանդիսավոր արարողությունից, երբ մրցակից թիմերը եւ հանդիպման մրցավարը ձեռք ձեռքի են բռնեւմ, բարձրացնում վերեւ եւ բարձրաձայն գոչում մրցությունների կարգախոսը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Ավինյան․ «Աջափնյակ» մետրոյի կայարանը «կմահանա», եթե թողնենք բյուրոկրատական ընթացքին Նա ասել է, որ երբ պետք լինի, քաղաքապետարանի պատասխանատուները իրեն պետք է տեղեկացնեն և ինքը կարող է ծագած հարցերը լուծել Wizz Air-ը մեկնարկել է Բուդապեշտ-Երևան չվերթերը Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Ֆրանսիայում ԱԺ ընտրությունների առաջին փուլում հաղթել են Լը Պենի գլխավորած աջակողմյան պոպուլիստները Ըստ պաշտոնական տվյալների, աջակողմյան պոպուլիստները հավաքել են քվեների 33 տոկոսը Մինչև հուլիսի 4–ն անձրևներ կտեղան՝ առանձին հատվածներում հորդառատ․ 3-5 աստիճանով կհովանա Հուլիսի 1–ի ցերեկային ժամերին Երևանում սպասվում է +29 աստիճան, հուլիսի 2–ին՝ +27 |