Հայ հապկիդոիստը կատալոնյան թիմի կազմում ոսկե մեդալակիր է դարձել Հապկիդոյի 12-րդ առաջնությանը

PanARMENIAN.Net - Մարտի 21-ին Իսպանիայում տեղի է ունեցել Հապկիդոյի 12-րդ առաջնությունը, որին մասնակցում էին Իսպանիայի 12 թիմեր, ինչպես նաեւ թիմեր Կորեայից եւ Գերմանիայից: Առաջնության հաղթող դարձավ կատալոնյան թիմը, որի կազմում հատկապես առանձնանցավ հայ հապկիդոիստ Դավիթ Մատնիշյանը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Դ.Մատնիշյանը, ինքը սկսել է Հապկիդոյով զբաղվել Իսպանիայում:



«Ես սկսեցի Հապկիդոյով զբաղվել 2003թ. Կատալոնիայի KIDO ֆեդերացիայի նախագահ Մաեստրո (հապկիդոյի մարզիչ) Ժակ Կարբոնել Վինսենտայի ղեկավարությամբ: Մասնակցել եմ այնպիսի հայտնի Մաեստրոների վարպետության դասերին, ինչպիսիք են Մաեստրո Չոեն, Մաեստրո Յանգը եւ Կորեայի հապկիդոյի համալսարանի ռեկտոր Մաեստրո Կիմն են: Վերջին 7 տարվա ընթացքում ես ջանասիրաբար աշխատել եմ եւ իմ ողջ ժամանակը անցկացրել մարզումներին, արդյունքում ստացել «սեւ գոտի» (1-ին դան):



Դավիթի խոսքով, չնայած, որ ինքը ելույթ է ունենում Կատալոնյան թիմից, չի մոռացել իր արմատների մասին: «Ես հպարտ եմ իմ արմատներով եւ երբեք չեմ մոռանում նրանց մասին: Ես բազմիցս մասնակցել եմ միջազգային մրցություններին եւ ամեն անգամ, առանց բացառության, բոլորին իմաց եմ տալիս իմ ազգային պատկանելության մասին,- նշել է Դավիթը,- օրերս ես Կորեայի Կիդոյի Ֆեդերացիայի Եվրոպայի գծով ներկայացուցիչ Մաեստրո Դու Յունգ Չոյից (9-րդ դան) Հայաստանում Հապկիդոյի պատվիրակություն բացելու թույլտվություն եմ ստացել, ինչը թույլ կտա Հայաստանի բոլոր հապկիդոիստներին ինտեգրվել Հապկիդոյի միջազգային ընտանիքի մեջ: Դա նշանակում է, որ հայերը հնարավորություն կունենան մասնակցելու բոլոր Միջազգային միջոցառումներին, ինչպես նաեւ մարզվել Իսպանիայում, Կորեայում եի այլ եվրոպական երկրներում, որտեղ Հապկիդոն շատ բարձր մակարդակում է: Կիդոյի միջազգային Ֆեդերացիայի անդամների տված գոտիներն ու դիպլոմները ցանկացած հապկիդոիստի համար կծառայեն որպես ճանաչում ողջ աշխարհի կողմից»,- ավելացրել է նա:



Հիշեցնենք, որ Հապկիդոն կորեական մարտարվեստ է, որն իր մեջ ներառում է ինքնապաշտպանության բոլոր հնարավոր տեխնիկաները` կիրառելով ոտքերի հարվածնյերի տեխնիկայի հարուստ ընտրանին, անգամ այնպիսի հարվածների, որոնք կիրառվում են այլ մարտական դպրոցներում: Ինչպես նաեւ հարձակումներ, ինքնապաշտպանություն դանակից եւ այլ տեսակների սառը զենքից: Եվրոպական երկրների շատ հատուկ ծառայություններ կիրառում են Հապկիդոյի մարտական հնարքները` որպես իրենց աշխատակիցների ուսուցման հիմք:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---