Հայ ըմբշամարտիկները կմասնակցեն ազատ ոճի եւ հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը

PanARMENIAN.Net - Ազատ ոճի եւ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականները կմասնակցեն մարտի 31-ից-ապրիլի 5-ը Վիլնյուսում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Ինչպես PanARMENIAN.Net -ի թղթակցին հաղորդեց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամլո քարտուղար Բազմասեր Առաքելյանը, Հայաստանի կողմից Եվրոպայի առաջնությանը կմեկնի ազատ ոճի եւ հունահռոմեական դասական ոճի յոթ ըմբշամարտիկ :



«Ազատ ոճի ըմբշամարտիկները ներկայումս ուսումնամարզական հավաք են անցկացնում Մինսկի շրջակայքում գտնվող «Ստայկի» օլիմպիական մարզահամալիրում»: Նրանք առաջինը կմեկնեն Վիլնյուս մարտի 29-ին, քանի որ նրանց ելույթները տեղի կունենան ապրիլի 1-ին եւ 2-ին: Իսկ մարտի 31-ին նրանք պետք է կշռվեն: Դասական ոճի ներկայացուցիչները ելույթ կունենան ապրիլի 3-ին եւ 4-ին, ուստի ազատ ոճի մարզիկներին կմիանան ապրիլի 2-ին: Նշենք, որ մարտի 29-ին Ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահի տեղակալ Հրանտ Ենոքյանի գլխավորությամբ Վիլնյուս կմեկնի նաեւ Ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի պատվիրակությունը», - նշել է Առաքելյանը:



Ազատ ոճի եւ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականներ են.



Ազատ ոճի ըմբշամարտիկներ.



Միրան Ջաբուրյան- ք/կ 55 կգ

Արթուր Առաքելյան - 60 կգ

Ժիրայր Հովհաննիսյան 66 կգ

Սուրեն Մարկոսյան - 74 կգ

Հարություն Ենոքյան -84 կգ

Էդգար Ենոքյան -96 կգ

Ռուսլան Բասիեւ -120 կգ



Գլխավոր մարզիչ ` Արայիկ Բագդատյան



Հունահռոմեական (դասական) ոճի ըմբշամարտիկներ.



Ռոման Ամոնյան - 55 կգ

Արտակ Հարությունյան -60 կգ

Խոսրով Մելիքյան -66 կգ

Արսեն Ջուլֆալաքյան - 74 կգ

Դենիս Ֆորով - 84 կգ

Արման Գեղամյան - 96 կգ

Յուրի Պատրիկեեւ -120 կգ





Գլխավոր մարզիչ` Լեւոն Ջուլֆալաքյան:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---