Արթուր Աբրահամի մենամարտը Վերնոն Ֆորրեսթի հետ չի կայանա

PanARMENIAN.Net - IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ WBC վարկածով առաջին միջին քաշային կարգում չեմպիոն Վերնոն Ֆորրեսթի փրոմոութերների միջեւ բանակցությունները հաջողությամբ չեն պսակվել եւ այժմ IBF վարկածով չեմպիոնի ներկայացուցիչները բանակցություններ են վարում «Main Events» փրոմոութերական ընկերության հետ տիտղոսի պարտադիր հավակնորդ Ջովաննի Լորենցոյի հետ մենամարտ կազմակերպելու շուրջ այս տարվա ամռանը: Ֆորրեսթը պատրաստվում է WBC պարտադիր հավակնորդ Սերխիո Մարտինեսի հետ ամռանը կայանալիք հանդիպմանը:



Հավանաբար Լորենցոյի հետ մենամարտը Աբրահամի համար «միջանկյալ» կլինի WBC եւ WBO վարկածներով միջին քաշային կարգում տիտղոսակիր Քելլի Պավլիկի հետ միավորված մենամարտից առաջ, որը տեղի կունենա այս տարվա աշնանը:



Հունիսի 27-ին Պավլիկը կպաշտպանի իր տիտղոսները միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Սերխիո Մորայի հետ մենամարտում:



«Մենք քննարկում ենք Աբրահամ-Լորենցո մենամարտի անցկացումը Sauerland Event-ի ներկայացուցիչ Քրիս Մեյերի հետ: Ջովաննին շատ ոգեւորված է չեմպիոնի տիտղոսի համար պայքարելու հնարավորությամբ»,-մեջբերում է «Main Event»-ի ղեկավար Քեթի Դուվայի խոսքերը boxingscene.com-ը:



Նշենք, որ Լորենցոն կարող էր հանդիպել Աբրահամի հետ անցյալ տարի, սակայն անսպասելիորեն տանուլ տվեց ընտրական մենամարտում Ռաուլ Մարկեսին, որն իր հերթին կարողացավ վեց ռաունդ դիմանալ Աբրահամի հետ մենամարտում անցյալ տարվա նոյեմբերին:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---