Հայաստանի հավաքականը Էստոնիա է ժամանել միայն հաղթանակի հույսով 1 ապրիլի 2009 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Հոլանդական «Այաքսի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը գտնում է, որ Էստոնիայի հետ առաջին մրցավեճում մենք այդքան էլ վատ հանդես չեկանք եւ վերջնական արդյունքը չի համապատասխանում խաղին: «Մենք գոլ խփելու մի քանի ռեալ պահ բաց թողեցինք եւ չկարողացանք տանել մեր առաջին հաղթանակը 2010 թվականի Աշխարհի Գավաթի որակավորման փուլում: Շատ եմ ցավում, որ չկարողացանք ուրախացնել մեր երկրպագուներին, բայց, հուսով եմ` մենք դասեր կքաղենք այդ խաղից, անհրաժեշտ հետեւություններ կանենք եւ արդեն վաղն ավելի հաջող հանդես կգանք»,-մեջբերում է Մանուչարյանին ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: «Մենք Տալլին ենք եկել միայն հաղթանակի ակնկալիքով: Ես համարում եմ, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է խաղադաշտ դուրս գա միայն մեկ նպատակով` հաղթել: Համարում եմ` ունենք իրական շանս` ռեւանշի հասնելու համար»,-ասել է «Այաքսի» հարձակվողը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |