Նազիկ Ավդալյանը Ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել10 ապրիլի 2009 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Հայ ծանրորդուհի Նազիկ Ավդալյանն արծաթե մեդալ է նվաճել Բուխարեստում (Ռումինիա) ընթացող Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: Ավդալյանը երկու վարժությունների արդյունքում բարձրացրել է 245 կիլոգրամ (պոկում-110, հրում-135), հավաքելով 289,7 միավոր:Նազիկ Ավդալյանն իր նախորդ արդյունքը գերազանցել է 3 կգ-ով, բայց եւ չեմպիոնի տիտղոսը զիջել է ռուս ծանրորդուհի Օքսաննա Սլիվենկոյին, որը երկամարտի արդյունքում բարձրացրել է 255 կգ: Բրոնզե մեդալին արժանացել է Ռուսաստանի մյուս ներկայացուցիչ Տատյանա Մատվեեւան: Այդպիսով, Ավդալյանը Ծանրամարտի Հայաստանի հավաքականին երկրորդ մեդալն է բերել: Առաջինը նվաճել է Առաքել Միրզոյանը (69 կգ)` առաջին անգամ արժանանալով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |