Իվո Շուշակը չի գլխավորի Հայաստանի ֆուտբոլի հավաքականը10 ապրիլի 2009 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Վարդան Մինասյանը կշարունակի կատարել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունները մինչ 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի ավարտը: Նման որոշումն ընդունվել է ՀՖՖ-ի գործադիր կոմիտեի երրորդ նիստում, որն անցել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ: Օրակարգում քննարկվել է հավաքականի գլխավոր մարզչի թեկնածության հարցը: Ռուբեն Հայրապետյանը պարզաբանումներ է Հայաստանի հավաքականի վերջին անհաջող ելույթների եւ Յան Պոուլսենի պաշտոնանկության մասին: Այնուհետեւ ՀՖՖ-ի նախագահն առաջարկել է քննարկել «Միկա» ակումբի գլխավոր մարզիչ, խորվաթ մասնագետ Իվո Շուշակի թեկնածությունը, որին, հաջող աշխատանքի դեպքում, կառաջարկվի երկարատեւ պայմանագիր կնքել: Տեւական բանավեճի արդյունքում ճնշող էր այն կարծիքը, որ հավաքականը պետք է գլխավորի տեղացի մասնագետ, քանի որ Իվո Շուշակը պետք է դեռ դրսեւորի իրեն ներքին առաջնության ժամանակ, իսկ արտերկրից մարզիչ հրավիրելը ընտրական շրջանի խաղերին աննպատակահարմար է: Այդպիսով, ՀՖՖ-ի գործադիր կոմիտեն որոշել է հրաժարվել Իվո Շուշակի թեկնածությունից, եւ Վարդան Մինասյանին թողնել որպես Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար մինչեւ 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի ավարտը: Նման որոշումը պայմանավորված է նրանով, որ Մինասյանն այն մասնագետն է, որը մշտապես աշխատում է ֆուտբոլիստների հետ եւ լավ է ծանոթ նրանց հնարավորություններին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |