Գեւորիկ Պողոսյանն ու Արամ Անդրիկյանն անհաջող են ելույթ ունեցել Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում10 ապրիլի 2009 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Մինչեւ 85 կգ քաշային կարգը ներկայացնող հայ ծանրամարտիկներ Գեւորիկ Պողոսյանն ու Արամ Անդրիկյանը, Եվրոպայի առաջնությունում անհաջող են ելույթ ունեցել: Պողոսյանը զբաղեցրել է 9-րդ տեղը` երկամարտի արդյունքում բարձրացրել է 358 կգ (պոկում-164, հրում -194), իսկ Անդրիկյանը` 353 կգ (պոկում-160, հրում-193)` զբաղեցնելով մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը:Այդ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն է դարձել ռուս ծանրամարտիկ Ալեքսեյ Յուֆկինը, որը երկու վարժությունների արդյունքում բարձրացրել է 369 կգ: Արծաթե մեդալի, արժանացել է ադրբեջանցի ծանրորդ Ինտիգամ Զաիրովը (368 կգ) իսկ բրոնզին արժանացել է Բելառուսի ներկայացուցիչ Միկոլայու Նովկովուն(367 կգ): Բուխարեստում (Ռումինիա) ապրիլի 4-12-ն ընթացող Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի կողմից դեռ ելույթ պիտի ունենա եւս երեք ներկայացուցիչ` ծանրորդուհի Ռիփսիմե Խուրշուդյանը (ք/կ 85 կգ) եւ ծանրամարտիկներ Արթուր Բաբայանն (ք/կ 105 կգ) ու Ռուբեն Ալեքսանյանը (ք/կ +105 կգ): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |