Կյանքից հեռացել է 20 անգամ թենիսի Հայաստանի չեմպիոնի կոչմանն արժանացած Ալեքսանդր Ծատուրյանը11 ապրիլի 2009 - 16:23 AMT PanARMENIAN.Net - 61 տարեկան հասակում վաղաժամ կյանքից հեռացել է Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ 20 անգամ Հայաստանի չեմպիոնի կոչմանն արժանացած Ալեքսանդր Ծատուրյանը : Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեցին Հայաստանի թենիսի ֆեդերացիայի մամլո ծառայությունում: Ծատուրյանը վախճանվել է Բուլղարիայում, որտեղ Թենիսի Հայաստանի պատանեկան թիմը նրա ղեկավարությամբ ելույթ էր ունենում «Զարգացման մրցաշարում»:Ալեքսանդր Ծատուրյանը մեծ ներդրում է ունեցել Հայաստանում թենիսի զարգացման գործում: 20 տարուց ավել եղել է Հայաստանի տղամարդկանց հավաքականի, Դեւիսի գավաթի թիմի մարզիչը: Աշխատել է այնպիսի շնորհալի թենիսիստների հետ, ինչպիսինն են Սարգիս Սարգսյանը, Հարություն Սոֆյանը, Աննա Գասպարյանը: Միջազգային եւ Եվրոպայի Թենիսի ֆեդերացիաների կողմից արժանացել է մի շարք մրցանակների եւ պատվոգրերի: Ալեքսանդր Ծատուրյանը 1986-2007 թթ. եղել է Հայաստանի Թենիսի ֆեդերացիայի փոխնախագահ, իսկ 2007-ից` ՀԹՖ գլխավոր քարտուղար: Ավելի քան 20 անգամ Հայաստանի չեմպիոնի կոչմանն արժանացած Ծատուրյանը եղել է նաեւ Եվրոպայի ֆեդերացիայի վետերանների կոմիտեի անդամ: Այս տարի ներկայացրել էր իր թեկնածությունը Միջազգային Թենիսի Ֆեդերացիայի նախագահության անդամ դառնալու համար: Ալեքսանդր Ծատուրյանի վախճանի առնչությամբ իրենց ցավակցական նամակներ են ուղարկել Միջազգային Թենիսի Ֆեդերացիայի նախագահ Ֆրանչեսկո Ռիչի Բիտին եւ մի շարք երկրների թենիսի ֆեդերացիաներ: Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 11-ին տեղի ժամանակով 18:00-ին Ավան համայնքի Սայաթ-Նովա 1/4 շրջան հասցեում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |