Լեւոն Արոնյանը պահպանում է առաջատարի դիրքերը Նալչիկում ընթացող Գրան-պրիում

PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Գրան-պրիի չորրորդ շրջանի 7-րդ փուլում, խաղալով սեւերով, կիսել է միավորները ֆրանսիացի շախմատիստ Էթյեն Բաքրոյի հետ: Կողմերը խաղաղ դաշն են կնքել պարտիայի 38-րդ քայլում: Ոչ ոքի է ավարտվել պարտիան նաեւ Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Վլադիմիր Հակոբյանը, որը սեւերով 43-րդ քայլում խաղաղ դաշն է կնքել ուկրաինացի Ալեքսանդր Գրիշչուկի հետ:



8-րդ փուլում Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով կխաղան ռուսաստանցի գրոսմայստերներ Պյոտր Սվիդլերի եւ Եվգենի Ալեքսեեւի հետ:



8-րդ փուլի պարտիաները`



Բաքրո-Արնոյան-1,5:1,5

Գրիշչուկ-Հակոբյան-1,5:1,5

Ալեքսեեւ-Լեկո-1,5:1,5

Կարյակին-Կամսկի-1:0

Սվիդլեր-Կասիմժանով-1,5:1,5

Գելֆանդ-Էլյանով-0:1



Մրցաշարային դասավորությունը 7-րդ փուլից հետո` Արոնյան-4,5; Գրիշչուկ, Կարյակին, Լեկո, Սվիդլեր, Ալեքսեեւ-4; Հակոբյան, Մամեդյարով, Բակրո, Կասիմժանով-3,5; Կամսկի, Էլյանով-3; Գելֆանդ-2,5; Իվանչուկ-2:



9-րդ փուլի պարտիաները`

Կամսկի-Էլյանով

Կասիմժանով-Գելֆանդ

Արոնյան-Սվիդլեր

Լեկո-Բաքրո

Մամեդյարով-Իվանչուկ

Հակոբյան-Ալեքսեեւ

Կարյակին-Գրիշչուկ:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---