Հայաստանի հեծանվասպորտի հավաքականը կմասնակցի «Իրանի նախագահի գավաթ» մրցաշարին23 ապրիլի 2009 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հեծանվասպորտի հավաքականը կմասնակցի «Իրանի նախագահի գավաթ» միջազգային մրցաշարին, որը տեղի կունենա մայիսի 9-15-ը Իրանում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Հայաստանի Հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Կարեն Գրիգորյանը, «Իրանի նախագահի գավաթին» Հայաստանը մասնակցում է առաջին անգամ:«Մեր հավաքականն Իրան կժամանի մայիսի 8-ին: Այդ մրցաշարը մեզ համար առաջինն է: Ինչպես գիտեք` մենք դեռ ամսվա սկզբին պետք է մասնակցեինք այլ իրանական մրցաշարի` «Տավթան տուրի», բայց ֆինանսական ճգնաժամի պատճառով շատ խմբեր հրաժարվել են մասնակցությունից, եւ մրցաշարը չկայացավ: Իսկ «Իրանի նախագահի գավաթը» շատ բարձր հեղինակություն կունենա եւ գրանցվել է Հեծանվասպորտի միջազգային ֆեդերացիայի օրացուցային ծրագրում»,- նշել է Գրիգորյանը: «Իրանի նախագահի գավաթին» մարզիչ Արմեն Գեզալյանի գլխավորությամբ Հայաստանը կներկայացնեն 6 մարզիկներ, այդ թվում` Սերգեյ Սարկիսովը, Էդգար Գեւորգյանը, Գեւորգ Առաքելյանը, Դավիթ Մկրտչյանը, Արման Խառատյանը եւ Արման Մելիքյանը: Հեծանվորդների հայկական պատվիրակության կազմում կմեկնեն նաեւ բժիշկ եւ մեխանիկ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |