Հայ շախմատիստները կրկին ոչ ոքի են խաղացել Նալչիկում ընթացող Գրան-պրիի 9-րդ փուլում

PanARMENIAN.Net - Նալչիկում ընթացող Գրան-պրիի չորրորդ շրջանի 9 փուլերից հետո Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը, խաղալով սեւերով, հերթական անգամ ոչ ոքի ավարտեցին իրենց պարտիաները: Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդի հետ, իսկ Հակոբյանը կիսել է միավորները ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ: 9-րդ փուլից հետո միավորների քանակով Արոնյանի հետ հավասարվել է Եվգենի Ալեքսեեւը, որը հաղթել է ուկրաինացի Սերգեյ Կարյակինին:



9-րդ փուլում հաղթանակներ են տարել նաեւ ամերիկացի Գատա Կամսկին ու ֆրանսիացի Էթյեն Բաքրոն համապատասխանաբար պարտության մատնելով ուկրաինացի Ալեքսանդր Գրիշչուկին ու ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովին: Մյուս պարտիաները խաղաղ ելք են ունեցել:



10-րդ փուլում Լեւոն Արոնյանն ուժերը կչափի Պավել Էլյանովի հետ, իսկ Վլադիմիր Հակոբյանը կհանդիպի Էթյեն Բաքրոյի հետ:



Խաղարկային օրերն են` ապրիլի 15-19, 21-24, 26-29-ը: Հանգստյան օրերն են` ապրիլի 20-ն ու 25-ը:



9-րդ փուլի պարտիաներն են`



Գելֆանդ-Արոնյան-1,5:1,5

Իվանչուկ-Հակոբյան-1,5:1,5

Գրիշչուկ-Կամսկի-0:1

Ալեքսեեւ-Կարյակին-1:0

Բաքրո-Մամեդյարով-1:0

Սվիդլեր-Լեկո-1,5:1,5

Էլյանով-Կասիմժամով-1,5:1,5



Մրցաշարային դասավորությունը 9 փուլից հետո` Արոնյան, Ալեքսեեւ-5,5 միավոր, Լեկո, Սվիդլեր, Բաքրո-5 միավոր; Գրիշչուկ, Կարյակին, Հակոբյան, Էլյանով-4,5 միավոր; Կամսկի, Գելֆանդ, Կասիմժանով, Մամեդյարով-4 միավոր; Իվանչուկ-3 միավոր:



10-րդ փուլի պարտիաները`



Արոնյան-Էլյանով

Հակոբյան-Բաքրո

Մամեդյարով-Կասիմժանով

Լեկո-Գելֆանդ

Կարյակին-Իվանչուկ

Գրիշչուկ-Ալեքսեեւ--ԿԱ--
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---