Տիգրան Քոթանջյանը «Dubai Open»-ի 5-րդ փուլում զիջել է առաջատարի դիրքերը 1 մայիսի 2009 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստերներ Տիգրան Քոթանջյանը եւ Աշոտ Անաստասյանը Դուբայում շախմատի «Dubai Open» 11-րդ բաց առաջնությանը, որտեղ խաղարկվում է շեյխ Ռաշիդ Բին Համդանի գավաթը, 5-դ փուլում 4 միավորներով կիսում են մրցաշարային սադղակի 4-13-րդ տեղերը:Տիգրան Քոթանջյանը, որն առաջին 4 փուլերում փայլուն ելույթ ունեցավ ու միանձնյա գլխավորում էր մրցաշարային սանդղակը, 5-դ փուլում կրեց իր առաջին պարտությունը` սպիտակներով զիջելով Բելգիայի ներկայացուցիչ Վադիմ Մալախատկոյին: Աշոտ Անաստասյանն իր հերթին իր չորրորդ հաղթանակը տարավ եւ միավորներով հավասարվեց Քոթանջյանին: 4.5 միավորներով առաջատար են Վադիմ Մալախատկոն, Պարագվայի շախմատիստ Աքսել Բաչմանը եւ ռուս Պավել Մալետինը: Հայաստանի կողմից մրցաշարին մասնակցում են 6 շախմատիստներ, այդ թվում` Տիգրան Քոթանջյանը, Աշոտ Անաստասյանը, Հրանտ Մելքումյանը, Սուրեն Պողոսյանը, Վարդան Խոջայանը եւ Աղասի Ինանցը: Հայ շախմատիստների մրցաշարային դրությունը 5 փուլերից հետո` 4-13. Տիգրան Քոթանջյա, Աշոտ Անաստասյան - 4 միավոր 14-34.Հրանտ Մելքումյան - 3.5 35-60. Սուրեն Պողոսյան - 3 61-76. Վարդան Խոջայան, Աղասի Ինանց - 2.5 Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 45000 ԱՄՆ դոլար, որից 1-ին տեղի համար` 6000, 2-րդի համար` 5000, 3-րդի համար` 4000 դոլար: Մրցաշարն ընթանում է շվեյցարական համակարգով` 9 շրջան: Ժամանակի հսկողությունէ` 1 ժամ 30 րոպե մինչեւ պարտիայի վերջը` յուրաքանչյուր քայլում ավելացնելով 30 վայրկյան: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |