Էստոնիայի ֆուտբոլի կանանց հավաքականը հաղթել է Հայաստանում ընթացող միջազգային մրցաշարում15 մայիսի 2009 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Ավարտվել է Հայաստանում ընթացող ֆուտբոլի միջազգային մրցաշարի շրջանակներում անցնող երկրորդ խաղը` Էստոնիայի ու Ղազախստանի հավաքականների միջեւ: Էստոնիայի հավաքականը, 0:3 հաշվով հաղթելով դաշտի տերերին, կարողացավ գերազանցել իր մրցակիցներին եւ երկրորդ խաղում, հաղթելով ղազախ աղջիկներին 2:1 հաշվով, վաղաժամ նվաճեց մրցաշարի հաղթողի տիտղոսը: Խաղն անցավ հավասար պայքարում եւ անկախ նրանից, որ հաշիվը բացեցին ղազախ ֆուտոբլիստուհիները, Էստոնիայի հավաքականին հաջողվեց բեկում մտցնել խաղի ընթացքի մեջ եւ հավասարեցնել հաշիվն առաջին խաղակեսում, իսկ հետո հաղթական գոլ խփել երկրորդ խաղակեսում: Վերջին խաղը, Հայաստանի եւ Ղազախստանի հավաքականների միջեւ, տեղի կունենա ապրիլի 16-ին Երեւանի ժամանակով 16:00-ին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |