Չորս հայ բռնցքամարտիկներ դուրս են եկել Չեխիայում ընթացող միջազգային մրցաշարի կիսաեզրափակիչ

PanARMENIAN.Net - Չեխական Ուստի Նադ Լաբեմ քաղաքում շարունակվող բռնցքամարտի միջազգային մրցաշարում չորս հայ մարզիկներ, այդ թվում Ցոլակ Անանիկյանը (91կգ), Անդրանիկ Հակոբյանը (75կգ), Ազատ Հովհաննիսյանը (57կգ) եւ Հովհաննես Դանիելյանը (51կգ) ` մտնելով կիսաեզրափակիչ, արդեն ապահովել են բրոնզե մեդալները:



Կիսաեզրափակիչներում Ցոլակ Անանիկյանը (91կգ) ուժերը կչափի Չեխիայի ներկայացուցչի հետ, իսկ Հովհաննես Դանիելյանը (51կգ) եւ Ազատ Հովհաննիսյանը (57կգ)` համապատասխանաբար հունգարացու եւ մոլդավացու հետ:



Հրաչիկ Ջավախյանը, ով հանդես է գալիս իր համար նոր` 64 կգ քաշային կարգում, զիջել է իռլանդացի բռնցքամարտիկին: Մեկ օր առաջ անհաջող հանդես եկան Դերենիկ Գիժլարյանը (54 կգ ք/կ), Արա Փուլուզյանը (60 կգ ք/կ) եւ Սամվել Մաթեւոսյանը (69 կգ ք/կ), պարտություն կրելով առաջին իսկ մենամարտում:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---