Եվրոպական գավաթի խաղերին Հայաստանը կներկայանա 4 թիմով27 մայիսի 2009 - 20:42 AMT PanARMENIAN.Net - 2009-10թթ. Եվրոպական գավաթի խաղերին Հայաստանը կներկայանա 4 թիմով` Չեմպիոնների լիգայում հանդես կգա «Փյունիկը», Եվրոպայի լիգայի խաղարկությանը կմասնակցեն «Գանձասարը», «Միկան» ու «Բանանցը»: Ըստ ՈՒԵՖԱ-ի 2009-10թթ. կանոնակարգի Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» պայքարը չեմպիոնների լիգայում կսկսի երկրորդ որակավորման փուլից: «Բանանցն» ու «Միկան» կմեկնարկեն Եվրոպայի լիգայում առաջին որակավորման փուլից, իսկ «Գանձասարը»` երկրորդ: Կապանի ակումբը բաց կթողնի առաջին փուլը, քանի որ ըստ ՈՒԵՖԱ-ի կանոնակարգի որակավորման երկրորդ փուլից են սկսում պայքարը ազգային գավաթակիրները: Եթե գավաթակիրը հայտագրված է Չեմպիոնների լիգայում, այդ իրավունքը ստանում է երկրորդ տեղը գրաված թիմը: Անցյալ տարի երկրորդ տեղում էր «Արարատը», սակայն ակումբը չկատարեց արտոնագրման պայմանները եւ եվրոպական գավաթներին մասնակցելու իրավունք չստացավ: Հետեւաբար, այդ իրավունքը փոխանցվեց 2008 սեզոնի երրորդ մրցանակակիր «Գանձասարին»: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |