Չորս հայ բռնցքամարտիկներ բրոնզե մեդալի են արժանացել պատանիների ԱԱ-ին29 մայիսի 2009 - 21:52 AMT PanARMENIAN.Net - Ավարտվել են 2009-ի մայիսի 23-30 Երեւանում ընթացող բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ մենամարտերը: Արդյունքում Հայաստանի պատանեկան հավաքականի յոթ ներկայացուցիչներից չորսը, այդ թվում` Արթուր Կաջոյանը (60 կգ ք/կ), Վոլոդյա Հայրապետյանը (63 կգ ք/կ), Ալեքսան Նազանյանը (80 կգ ք/կ) եւ Գոռ Մարգարյանը (+80 կգ ք/կ) պարտվել են` այդպիսով արժանանալով բրոնզե մեդալների:Հաջող ելույթ են ունեցել Կորյուն Սողոմոնյանը (46 կգ ք/կ), Ջոնիկ Տոնոյանը (54 կգ ք/կ) եւ Հայկ Խաչատրյանը (70 կգ ք/կ): Սողոմոնյանը հաղթանակ է տարել ռուս բռնցքամարտիկ Մագոմետ Ջաբրաիլովի հանդեպ, Տոնոյանը` լիտվացի Տաուտվիդաս Ստատկեվիչուսի հանդեպ, իսկ Խաչատրյանը պարտության է մատնել կուբացի Խեսուս Միգելին: Եզրափակչում, որը կկայանա մայիսի 30-ին, Կորյուն Սողոմոնյանը հանդիպելու է հնդիկ բռնցքամարտիկ Շիվա Տապայի հետ, Ջոնիկ Տոնոյանը` կուբացի Էռնեստո Բոլերիի, իսկ Հայկ Խաչատրյանը` եզրափակիչ հասած միակ իռլանդացի մարզիկ Ջոզեֆ Ուորդի հետ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |