Հայկական ակումբներին հանձնել են արտոնագրեր` մասնակցելու Եվրոպայի գավաթի խաղերին29 մայիսի 2009 - 22:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կենտրոնակայանում մայիսի 29-ին չորս հայկական ակումբի` «Փյունիկին», «Միկային», «Գանձասարին» եւ «Բանանցին» հանձնվել են արտոնագրեր` մասնակցելու Եվրոպայի գավաթի խաղերին: Արտոնագրերն ու մրցաշարային փաթեթները ակումբների ներկայացուցիչներին հանձնել է ՀՖՖ-ի գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը` դրա հետ մեկտեղ հավաստիացնելով, որ այսուհետ ՀՖՖ-ն պատրաստ է աջակցել բոլոր ակումբներին Եվրոպայի գավաթի խաղերին նախապատրաստման գործում եւ մասնակցության ընթացքում: ՈՒԵՖԱ-ի 2009-2010 թթ. սեզոնի կանոնադրության համաձայն, Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» պայքար կսկսի Չեմպիոնների Լիգայում որակավորման երկրորդ փուլից: «Բանանցն» ու «Միկան» Եվրոպայի Լիգայում մեկնարկում են որակավորման առաջին փուլից, իսկ «Գանձասարը»` երկրորդից: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |