Հայաստանը երրորդ տեղն է զբաղեցրել Բռնցքամարտի Աշխարհի պատանեկան առաջնության ընդհանուր թիմային ստուգարքում30 մայիսի 2009 - 21:24 AMT PanARMENIAN.Net - Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը գլխավոր մարզիչ Ֆեդի Ալեքսանյանի ղեկավարությամբ Երեւանում անցկացվող աշխարհի առաջնությունում ավարտել է իր ելույթները 4 բրոնզե, 2 արծաթե եւ 1 ոսկե մեդալներով:Այդպիսով, հայկական թիմը երրորդ տեղն է զբաղեցրել մայիսի 23-ից մինչեւ 30-ն աշխարհի առաջնությանը մասնակցող 42 հավաքականների շրջանում: Ընդհանուր թիմային ստուգարքում առաջին տեղը զբաղեցրել է Ռուսաստանի հավաքականը (5-0-4), երկրորդ տեղում` Կուբայի հավաքականը (2-1-2), երրորդ տեղում է Հայաստանը (1-2-4), չորրորդ տեղում` Ուկրաինան (1-1-1), հինգերորդ տեղում ` Ուզբեկստանը (1-0-4), 6-րդ տեղում` Գերմանիան (1-0-1): Նշենք, որ Հայաստանն աշխարհի պատանեկան նախորդ վեց առաջնություններից մասնակցել է միայն 2002 թվականի առաջնությանը, որը տեղի է ունեցել Հունգարիայում եւ արժանացել է մեկ արծաթե մեդալի: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |