Հայաստանն առաջին տեղն է նվաճել Լեւոն Ջուլֆալակյանի անվան միջազգային մրցաշարում 2 հունիսի 2009 - 21:15 AMT PanARMENIAN.Net - Երեւանում ավարտվել է Լեւոն Ջուլֆալակյանի անվան հունահռոմեկան ըմբշամարտի միջազգային մրցաշարում, որին մասնակցել են ՌԴ-ի, Հունաստանի, Վրաստանի եւ Հայաստանի երիտասարդական հավաքականները: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել ՀՀ դասական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի մարզիչ Արմեն Բաբալարյանը, Ջուլֆալակյանի անվան հինգերորդ մրցաշարին պետք է մասնակցեին նաեւ Ուկրաինայի, Իրանի, Լեհաստանի ու Գերմանիայի հավաքականները, սակայն չկարողացան դա անել ֆինանսական ճգանժամի պատճառով: «Մրցաշարը շատ բարձր մակարդակով անցավ: Ցավում եմ, որ որոշ թիմեր չկարողացան Երեւան ժամանել»,-ասել է Բաբալարյանը: Հայաստանի հավաքականը հաջող հանդես եկավ եւ նվաճեց առաջին տեղը թիմային ստուգարքում: Երկրորդ տեղում է Վրաստանի հավաքականը, երրորդում` Ռուսաստանն է: Հայստանից հաղթանակ տարան Գոռ Ներսիսյանը (50 կգ ք/կ), Էդուարդ Սողոմոնյանը (96կգ ք/կ) եւ Լեւոն Ջուլֆալակյանի կրտսեր որդին` Արամ Ջուլֆալակյանը (66կգ ք/կ): Ընդհանուր առմամբ Հայաստանը նվաճեց 3 ոսկե, 7 արծաթե եւ 9 բրոնզե մեդալ: Ինչպես հաղորդել է Բաբալարյանը, այս պահի դրությամբ հունահռոմեական ոճի ՀՀ երիտասարդական հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում, որտեղից կվերադառնա հունիսի 16-ին եւ կշարունակի նախապատրաստվել երիտասարդների Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա հունիսի 29-ից հուլիսի 4-ը Վրաստանում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |