Արթուր Աբրահամը խաղալու է գերմանական բռնցքամարտի լեգենդ Մաքս Շմելլինգի մասին ֆիլմում 6 հունիսի 2009 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Այս շաբաթ IBF վարկածով միջին քաշային կարգում չեմպիոն Արթուր Աբրահամը եւ նրա մարզիչ Ուլի Վեգները ժամանել են Զագրեբ, որտեղ մասնակցելու են լեգենդար գերմանացի գերծանրքաշային Մաքս Շմելլինգի մասին ֆիլմի նկարահանումներին, որի դերը խաղալու է կիսածանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Հենրի Մասկեն: Աբրահամը խաղալու է Շմելլինգի վերջին մրցակցի` Ռիչարդ Ֆոգտի դերը: Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները կատարելու է Ֆոգտի մարզիչի դերը:«Մեզ համար այս ֆիլմի նկարահանումներին մասնակցելը մեծ պատիվ է եւ բավականություն: Նկարահանման հարթակում աշխատանքը գրեթե նույնքան ծանր է, որքան մարզասրահում մարզվելը, բայց շատ հետաքրքիր է»,- Աբրահամին մեջբերում է allboxing.ru-ն: Նախատեսվում է, որ Մաքս Շմելլինգի մասին ֆիլմն էկրաններ դուրս կգա 2010-ին: Մաքս Շմելլինգը, որը ծնվել է 1905-ի սեպտեմբերի 28-ին, 1930-ին նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը` հաղթելով ամերիկացի Ջեկի Շարկին: Սակայն նրա սպորտային կարիերայի գլխավոր ձեռքբերումը երիտասարդ եւ այդ ժամանակ անպարտելի համարվող Ջո Լյուիսի նկատմամբ հաղթանակն էր 1936-ին: Չնայած նրան, որ ֆաշիստական իշխանությունները Շմելլինգի հաղթանակներն օգտագործել են որպես արիական ռասայի գերազանցության ապացույց, 1989-ին պարզվել է, որ 1938-ին նա օգնել է Գերմանիայից փախուստ գործել իր հրեա ընկերոջը եւ նրա ընտանիքին: Նա նաեւ բազմիցս նյութապես օգնել է իր նախկին մրցակից Ջո Լյուիսին, իսկ նրա մահից հետո կարողացել է գրագետ կերպով տնօրինել նրա փողերը` 1952-ին գնելով Coca-Cola ընկերության արտոնագիր, եւ մինչեւ այժմ նրա կողմից հիմնադրած ձեռնարկությունը հաջողությամբ գործում է: 1971-ին նա պարգեւատրվել է գերմանական բարձրագույն շքանշանով «Ներդրումների համար», իսկ Գերմանական սպորտային լրագրողների միությունը նրան հայտարարել է «Գերմանիայի համար մեկ մարզիկը»: Մաքս Շմելլինգը վախճանվել է 2005-ի փետրվարի 2-ին 99 տարեկան հասակում Համբուրգի մոտ գտնվող Հոլլենշտադտ քաղաքում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |