Հայաստանի պատանեկան հավաքականի ֆուտբոլիստն ինքնասպան է եղել 9 հունիսի 2009 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Մայրաքաղաքի «Փյունիկ» ակումբի եւ ֆուտբոլի Հայաստանի պատանեկան հավաքականի (մինչեւ 19 տարեկան) ֆուտբոլիստ Սարգիս Արոյանն ինքնասպան է եղել` հունիսի 8-ին իրենց ցած նետելով «Հաղթանակ» կամուրջից (Երեւան): 19-ամյա ֆուտբոլիստը ՀՀ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն էր տանում: Երիտասարդ ֆուտբոլիստի ինքնասպանության պատճառներն առայժմ անհայտ են:Նշենք, որ Արոյանն աճող սերունդի ամենահեռնկարային խաղացողներից մեկն էր: «Փյունիկում» հանդես եկող երիտասարդ ֆուտբոլիստը բազմիցս ընդգրկվել էր երկրի պատանեկան հավաքականի կազմում: 2006 թվականին Սարգիսը մինչեւ17 տարեկան տարիքային կարգում Երեւանում ընթացող Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի խմբակային մրցաշարի շրջանակներում, Բուլղարիայի հավաքականի դեմ հաղթական խաղում (4:2) hat trick-ի հեղինակ էր դարձել: Իսկ 2008 թվականին Եվրոպայի առաջնության (մինչեւ 19 տարեկան) առաջին ընտրախաղի շրջանակներում, որն ընթանում էր Սլովենիայում, երիտասարդ հարձակվողը դաշտի տերերի դեմ խաղում կրկնակի գոլ էր խփել: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին Պանելային քննարկումների կարմիր թելը «կենտրոնացած է ապակենտրոնացման» վրա Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի Գլխամասային գրասենյակն ունի անհատական ավտոկայանատեղի, գործնական հանդիպումների համար սրահներ «Ազատություն»․ ՀՀ-ն 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից՝ Հունգարիան հանել է արգելանքը Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանին ևս 10 մլն եվրո կհատկացվի՝ ականազերծման համար Բաքուն «անհիմն և անարդար» է անվանել ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարությունը Ըստ Բաքվի՝ Կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել՝ հրապարակելով զեկույցն առանց Ադրբեջանի համաձայնության |