Բակո Սահակյանը ՀՀ վաստակավոր մարզիչ Յուրի Բաբայանին պարգեւատրելու մասին հրամանագիր է ստորագրել

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ստորագրած հրամանագրով Լեռնային Ղարաբաղում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ունեցած ծառայությունների համար եւ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ, Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր աշխատող, Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ազատ ոճի ըմբշամարտի մարզիչ Յուրի Բաբայանը պարգեւատրվել է «Երախտագիտություն» մեդալով: Այդ մասին հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի լրատվական վարչությունը:



Յուրի Բաբայանը դաստիարակել է մեծ մարզիկների եւ մարզիչների մի ամբողջ աստղաբույլ, որոնց թվում են` Վահան Զատիկյանը, Լյովա Վարդանյանը, Լեւոն Հայրապետյանը, Ստեփան Սարգսյանը, Գուրգեն Բաղդասարյանը, Արմեն Մկրտչյանը... Նրա տասնյակ սաներ դարձել են սպորտի միջազգային եւ վաստակավոր վարպետներ, հանրապետության չեմպիոններ, ԽՍՀՄ, Եվրոպայի, աշխարհի եւ Օլիմպիական առաջնությունների, ինչպես նաեւ բազմաթիվ միջազգային մրցությունների հաղթողներ եւ մրցանակակիրներ:



2005-ին Խասավյուրտում նրան մեդալ շնորհվեց «Իրազեկության եւ պրոֆեսիոնալիզմի համար», իսկ 2008-ին «ազատ ըմբշամարտի զարգացման գործում ներդրած ավանդի համար» արժանացավ Խասավյուրտի պատվավոր քաղաքացու կոչման:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---