Երեւանում հարգել են մեկ տարի առաջ վախճանված օլիմպիական չեմպիոն Կարեն Ասրյանի հիշատակը

PanARMENIAN.Net - 2009թ. հունիսի 9-ին լրացավ շախմատի օլիմպիական չեմպիոն Կարեն Ասրյանի մահվան մեկ տարին: Այդ կապակցությամբ Երեւանի կենտրոնական գերեզմանատանն էին հավաքվել երիտասարդ գրոսմայստերի հարազատներն ու մերձավորները: Իրենց ընկերոջ հիշատակը հարգելու էին եկել նաեւ գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Արտաշես Մինասյանը, ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը, կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը եւ այլ հայտնի շախմատիստներ: Կանգնեցվեց նաեւ մեծ շախմատիստի շիրմաքարը, ով այս տարի կդառնար 29 տարեկան:



Կարեն Ասրյանը վախճանվեց 2008թ. հունիսի 9-ին սրտի նոպայից, իր մեքենայի ղեկի մոտ:



ՀՀ շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ Կարեն Ասրյանի մասին գրքի հեղինակ Գագիկ Հովհաննիսյանն իր խոսքում հայտարարել է, որ Ասրյանը չնայած նրան, որ ճակատագրի հեգնանքով չկարողացավ մասնակցել Դրեզդենի շախմատի օլիմպիադային, այնուամենայնիվ իր ներդրումն ունեցավ իր ընկերների հաջողության մեջ:



«Վլադիմիր Հակոբյանը պարտիաներից մեկում կիրառեց այն մարտավարությունը, որը նախապես մշակել էին ինքն ու Կարեն Ասրյանը: Հենց այդ մարտավարության շնորհիվ Հակոբյանը հաղթեց այդ պարտիայում: Ես կարծում եմ, որ եթե Ասրյանը ողջ լիներ, նա երկրորդ անգամ կդառնար օլիմպիական չեմպիոն»,-ասել է Հովհաննիսյանը:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---