Հայաստանի քիքբռնցքամարտի հավաքականն Իսպանիա կմեկնի` մասնակցելու Աշխարհի առաջնությանը17 հունիսի 2009 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի քիքբռնցքամարտի հավաքականը Իսպանիա կմեկնի` մասնակցելու հունիսի 23-27 կայանալիք Աշխարհի առաջնությանը (WPKA): Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել է ՀՀ քիքբռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանը, հավաքականն իր ղեկավարությամբ Իսպանիա կմեկնի հունիսի 22-ին:«Մեր Ֆեդերացիան գործադրել է բոլոր ջանքերը, որպեսզի հայ քիքբռնցքամարտիկները Աշխարհի առաջնությանը հիանալի մարզավիճակում լինեն: Ողջ նախապատրաստական փուլն անցել է շատ բարձր մակարդակով` ինչպես քիքբռնցքամարտիկների մարզման եւ սննդի, այնպես էլ բժշկական տեսակետից: Ես առաջիկա աշխարհի առաջնությանը մեծ հույսեր եմ կապում մեր մարզիկների հետ: Հուսով եմ, որ մենք կկարողանանք առաջնությունից ամենաքիչը երեք ոսկե մեդալ բերել»,- ասել է Հայրապետյանը: Աշխարհի առաջնությանը Հայաստանը հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Արշակյանի գլխավորությամբ ներկայացնելու են 7 քիքբռնցքամարտիկ, որոնց թվում` չափահասների կարգում` Մելսիկ Բաղդասարյանը (53 կգ ք/կ), Գարիկ Ծատուրյանը (64 կգ ք/կ, Եվրոպայի չեմպիոն), Դավիթ Եղինյանը (64 կգ ք/կ), Լեւոն Սարգսյանը (50 կգ ք/կ), Գրիգոր Կեյանը (57 կգ ք/կ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն), իսկ պատանեկան առաջնությանը` Հրանտ Հայրապետյանը (55 կգ ք/կ) եւ Վարդան Ղազարյանը (53 կգ ք/կ): 2007թ. Հայաստանի քիքբռնցքամարտի հավաքականը փայլուն ելույթ ունեցավ քիքբռնցքամարտի աշխարհի առաջնությանը` արժանանալով 9 ոսկե մեդալների: Իսկ Եվրոպայի գավաթից, որը տեղի էր ունենում Խարկովում 2009-ի ապրիլին, Հայաստանի հավաքականը բերեց 4 ոսկե, 1 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |