«Բանանցը» եզրափակիչ մարզումներ է անցկացրել «Շիրոկի Բրիեգի» հետ խաղից առաջ

PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ին Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում «Բանանցը» եզրափակիչ մարզումներ է անցկացրել Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի խաղից առաջ Բոսնիայի «Շիրոկի Բրիեգ» թիմի հետ: «Բանանցի» գլխավոր մարզիչ Արմեն Գուլբուդաղյանցը կհայտարարի ֆուտբոլիստների կազմը, որոնք մասնակցելու են հուլիսի 2-ին կայանալիք առաջին խաղին:



Նշենք միայն, որ «Բանանցն» ուժեղացրել է թիմը չորս ֆուտբոլիստներով, որոնցից երեքն ուկրաինացիներ են, այդ թվում պաշտպան Դմիտրի Նազարենկոն, կիսապաշտպան Վլադիմիր Ռոմանենկոն եւ դարպասապահ Իգոր Վիտեւը: «Բանանցի» կազմում հանդես է գալու նաեւ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ կիսապաշտպան Համլետ Մխիթարյանը:



Հիշեցնենք, որ խաղը տեղի է ունենալու Երեւանում «Հանրապետական» մարզադաշտում եւ սկսվելու է տեղական ժամանակով ժամը 20.00-ին:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---