«Հելսինբորգը» «Միկային» առաջին իսկ փուլում դուրս թողեց Եվրոպայի լիգայի խաղարկությունից 9 հուլիսի 2009 - 21:56 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 9-ին տեղի է ունեցել Եվրոպայի Լիգայի առաջին փուլի պատասխան խաղը, որում հայկական «Միկան» սեփական դաշտում ընդունել է շվեդական «Հելսինբորգին»: Աշտարակցիների համար հաջորդ փուլ դուրս գալու ամենաօպտիմալ տարբերակը հաղթանակն էր 2:0 հաշվով, քանի որ առաջին խաղից հետո շվեդներն առջեւում էին 3:1 հաշվով: Սակայն չնայած լիակատար խաղային եւ տարածքային առավելությանը, «Միկային» չհաջողվեց երկրորդ փուլի ուղեգիր նվաճել:Առաջ անցնելով ասենք, որ պատասխան հանդիպմանը չի մասնակցել շվեդական ֆուտբոլի լեգենդ Հենրիկ Լարսսոնը, որն առաջին խաղում երկու գոլ էր խփել: Առաջին խաղակեսում խաղի ընթացքը թելադրում էր Աշտարակի թիմը: Խաղի սկզբից «Միկան» նախաձեռնությունն իր ձեռքը վերցրեց եւ բազմաթիվ վտանգավոր պահեր ստեղծեց, սակայն խաղային եւ տարածքային առավելությունը չկարողացավ վերածել գոլերի: Երկրորդ խաղակեսն ընթացավ նույն սցենարով. «Միկան» կրկին հարձակվում էր , բայց անարդյունք: 67-րդ րոպեին, օգտվելով պաշտպանների բացակայությունից, երկքայլ կոմբինացիայի արդյունքում շվեդների հարձակվող Ռենե Մակոնդելեն մենակ մնաց աշտարակցիների դարպասապահի դեմ եւ շեշտակի հարվածով գնդակն ուղղեց դարպասի ձախ անկյունը: «Միկային» հաջողվեց խուսափել պարտությունից միայն խաղի 82-րդ րոպեին: Տուգանային հրապարակում բրազիլացի Էդնեյի նկատմամբ կանոնների խախտման արդյունքում, մրցավարը նշանակեց 11 մետրանոց հարված, որն իրականացրեց ինքը` տուժածը: Խաղի ավարտին աշտարակցիները մի քանի վտանգավոր պահեր ստեղծեցին, որոնք իրականացնել սակայն չկարողացան: Այդպիսով, «Միկան» արտագնա հանդիպմանը պարտություն կրելով 1:3 հաշվով եւ սեփական հարկի տակ հանդիպումն ավարտելով ոչ-ոքի 1:1 հաշվով, շվեդներին զիջել է 2:4 ընդհանուր հաշվով եւ դուրս է մնացել Եվրոպայի Լիգայի խաղարկությունից, առաջին իսկ փուլում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |