Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը Գրան-Պրիի 1-ին փուլում խաղաղ դաշն են կնքել

PanARMENIAN.Net - Օգոստոսի 9-ին Ջերմուկում մեկնարկած ՖԻԴԵ-ի Գրան-պրի սերիայի հինգերորդ շրջանի առաջին փուլում հայ շախմատիստներ Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը ոչ ոքի են խաղացել իրենց հակառակորդներ ուկրաինացի Վասիլի Իվանչուկի եւ ռուս Եվգենի Ալեքսեւի հետ:



Առաջին փուլում արդյունավետ ստացվեցին միայն Էրնեստո Ինարկիեւ-Պետեր Լեկո եւ Իվան Չեպարինով-Դմիտրի Յակովենկո պարտիաները, որոնք ավարտվեցին հօգուտ Լեկոյի եւ Չեպարինովի:



Այդպիսով, առաջին փուլից հետո Հակոբյանն ու Արոնյանը 0,5 միավորով կիսում են մրցաշարային սանդղակի 3-ից 12-րդ տեղերը մրցաշարի մյուս մասնակիցների հետ:



2-րդ փուլում Արոնյանն ու Հակոբյանը սպիտակներով կխաղան Ալեքսեեւի եւ Ինարկիեւի դեմ համապատասխանաբար:



Խաղարկային օրեր են` օգոստոսի 9-13, 15-18, 20-23: Հանգստյան օրերն են օգոստոսի 14-ը եւ 19-ը:



1-ին փուլի պարտիաները`



Վասիլի Իվանչուկ - Լեւոն Արոնյան-1,5:1,5

Էռնեստո Ինարկիեւ-Պետեր Լեկո -0:1

Եվգենի Ալեքսեեւ-Վլադիմիր Հակոբյան-1,5:1,5

Իվան Չեպարինով-Դմիտրի Յակովենկո-1:0

Գատա Կամսկի-Էտյեն Բակրո-1,5:1,5

Ռուստամ Կասիմժանով-Սերգեյ Կարյակին-1,5:1,5

Բորիս Գելֆանդ -Պավել Էլյանով -1,5:1,5



Մրցաշարային դրությունը 1 փուլերից հետո` Լեկո, Չեպարինով` 1 միավոր; Հակոբյան, Արոնյան, Իվանչուկ, Ալեքսեեւ, Բակրո, Կարյակին, Կամսկի,Գելֆանդ, Էլյանով, Կասիմժանով`0,5; Ինարկիեւ, Յակովենկո -0
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---