Թեթեւ ատլետիկայի աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայացնեն երկու մարզիկ10 օգոստոսի 2009 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Հայ թեթեւ ատլետներ Մելիք Ջանոյանն ու Անի Խաչիկյանը կմասնակցեն թեթեւ ատլետիկայի աշխարհի 12-րդ առաջնությանը, որը կկայանա 2009թ. օգոստոսի 15-23 Բեռլինում: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել է Հայաստանի թեթեւ ատլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանը, Մելիքն իր հայր եւ մարզիչ Սիրեկան Ջանոյանի ղեկավարությամբ Գերմանիա է մեկնել հուլիսի 26-ին:«Ջանոյան Մելիքն իր հոր ղեկավարությամբ հուլիսի 26-ից ուսումնամարզական հավաքներ է անցկացնում Բեռլինում: Իսկ Անի Խաչիկյանը մարզիչ Նարինե Շահբազյանի գլխավորությամբ Բեռլին կմեկնի օգոստոսի 11-ին: Մենք բարձր տեղերի հույս չունենք, բայց հավատում ենք, որ մեր մարզիկները կգերազանցեն իրենց նախկին արդյունքները»,- նշել է Հայրապետյանը: Մելիք Ջանոյանը կմասնակցի «նիզակի նետում» դիսցիպլինում, իսկ Անի Խաչիկյանը` «100 մետր վազք» դիսցիպլինում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |