Ռոման Բերեզովսկին հրավիրվել է Հայաստանի հավաքական

PanARMENIAN.Net - «Խիմկի» ՖԱ դարպասապահ Ռոման Բերեզովսկին հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական: Այդ մասին հաղորդում է մերձմոսկովյան ակումբի պաշտոնական կայքը:



Սեպտեմբերի 5-ին եւ 9-ին Հայաստանի հավաքականը Երեւանում 2010 թ. Աշխարհի առաջնության ընտրախաղերում հանդես կգա Բոսնիայի եւ Բելգիայի հավաքականների դեմ համապատասխանաբար:



Բերեզովսկին Հայաստանի հավաքականի վերջին երկու խաղին, որոնցից մեկն Էստոնիայի հավաքականի դեմ արտագնա խաղն էր 2010 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում, չի մասնակցել: Երկու դեպքում էլ պատճառը եղել է վնասվածքը:



Հիշեցնենք, որ վերջին, 2010 թ. Աշխարհի առաջնության ընտրախաղերից առաջ Մոլդովայի հավաքականի դեմ ստուգողական խաղում Բերեզովսկուն փոխարինել է «Ուլիսի» դարպասապահ Գեւորգ Կասպարովը: Այդ հանդիպման ժամանակ հայկական թիմը մոլդովացիներին զիջել էր 1:4 հաշվով: Հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը խաղից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ խաղում Բերեզովսկու բացակայությունը խիստ զգալի էր:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---