Աշոտ Անաստասյանը բաց է թողել հաղթանակը ԱբուԴաբիում ընթացող շախմատի մրցաշարի վերջին փուլում

PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստերներ Աշոտ Անաստասյանը, Զավեն Անդրեասյանն ու Հրանտ Մելքումյանն Աբու Դաբիում ընթացող շախմատի 18-րդ միջազգային փառատոնի բաց մրցաշարում 7-ական միավոր են հավաքել եւ կիսել են մրցաշարային աղյուսակի 2-6-րդ տեղերը:



Վերջին փուլից առաջ Անաստանը մրցաշարի առաջնորդ Ալեքսանդր Ռախմանովից ետ էր մնում կես միավորով, եւ Յուրի Դրոզդովսկու նկատմամբ հաղթանակի դեպքում Ալքսանդրովի հետ կկիսեր 1-2-րդ տեղերը, որն այն նույն Ռախմանովի նկատմամբ հաղթանակից հետո արժանացել էր մրցաշարի հաղթողի կոչմանը:



Զավեն Անդրեասյանն ու Հրանտ Մելքումյանը , իրենց հերթին, վերջին փուլում հաջող են խաղացել` հաղթանակ տանելով Հրայր Սիմոնյանի եւ Անտոն Ֆիլիպովի (Ուսբեկստան) նկատմամբ համապատասխանաբար:



Հայաստանի կողմից Աբու Դաբիում ընթացող շախմատի փառատոնի բաց մրցաշարին մասնակցել է 5 շախմատիստ:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---