Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան մնացել է առանց մամլո քարտուղարի

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) մամլո քարտուղար Գեորգի Մաթեւոսյանը հրաժարական է տվել: Նրա խոսքով, նման որոշումը ինքն ընդունել է մեկ այլ աշխատանքի անցնելու պատճառով:



«ՀՖՖ-ում աշխատելու ընթացքում ես շատ բան եմ ձեռք բերել մասնագիտական տեսակետից: Գիտելիքներն ու փորձը, որոնք ես ձեռք եմ բերել այս ընթացքում, ես կարող եմ օգտագործել նաեւ հետագայում: Աշխատելով ՀՖՖ-ում` ես համագործակցում էի շատ լրատվամիջոցների հետ, եւ մեր համատեղ աշխատանքն ուղղված էր հայկական ֆուտբոլի զարգացմանը: Իմ բոլոր գործընկերներին հետագա արգասաբեր գործունեություն եմ մաղթում»,- ասել է Մաթեւոսյանը:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---