Հայաստանի ու Վրաստանի հոկեյի ֆեդերացիաների նախագահները զոհվել են Թուրքիայում տեղի ունեցած վթարից16 սեպտեմբերի 2009 - 01:52 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 15-ին Թուրքիայի հյուսիս-արեւելքում, Էրզինջան քաղաքից 10 կմ հեռավորության վրա ավտովթար է տեղի ունեցել` Ստամբուլից եկող ուղեւորատար ավոտբուսը դուրս է եկել իր գծից եւ դիմահար բախվել է «Տոյոտա» մակնիշի ջիպի հետ: Մեքենայի բոլոր վեց ուղեւորները տեղում մահացել են: Ինչպես պարզվեց հետագայում, ջիպում էին գտնվում ՀՀ տափողակով հոկեյի ֆեդերացիայի նախագահ Կարեն Խաչատրյանը (41տարեկան), նրա կինը Գայանե Հարությունյանը (40 տարեկան) եւ որդին (18 տարեկան), ինչպես նաեւ Վրաստանի քաղաքացիներ Լաշա Ցագարեիշվիլին (41 տարեկան) եւ Տեո Բերձենիշվիլին (42 տարեկան): Ջիպի ղեկին էր Վրաստանի հոկեյի ֆեդերացիայի նախագահ Դենիս Դավիդովը (40 տարեկան): Ավտոբուսում 46 ուղեւոր կար, որոնցից 14-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |