«Բանանցի» պատանի ֆուտբոլիստը սովորելու իրավունք է ստացել «Բարսելոնա» ակումբի դպրոցում

PanARMENIAN.Net - «Բանանց» ֆուտբոլային ակումբի սան Էրիկ Վարդանյանը իրավունք է ստացել մեկ տարի անցկացնել «Բարսելոնայի» դպրոցում:



Նա հաղթել է մրցույթում, որին մասնակցել են շուրջ 204 պատանի ֆուտբոլիստներ: Ժյուրիի անդամները գնահատել են այնպիսի հատկություններն, ինչպես հարվածը, փոխանցումը, դրիբլինգը եւ այլն: Վարդանյանից բացի, կատալոնական թիմի դպրոցում կսովորի նաեւ մի պատանի Մեքսիկայից:



«Բարսելոնան» շատերի եւ նաեւ իմ երազանքն է, ես ուզում էի, որ իմ ցանկությունը կատարվի: Այժմ ես պետք է ջանադրաբար աշխատեմ, որպեսզի կարողանամ շարունակել կրել այդ հայտնի ակումբի անվանումով մարզաշապիկը»,-ասել է Էրիկը:



Պատանի ֆուտբոլիստի հոր` Էմիլ Վարդանյանի խոսքերով, նրա որդին պետք է լավ մարզվի, որպեսզի ապագայում կարողանա շարունակել ուսումն ակումբի ակադեմիայում:



«Անշուշտ, ես շատ ուրախ եմ, որ Էրիկը իրավունք ստացավ կատարելագործվելու «Բարսելոնայի» դպրոցում: Ֆուտբոլի քննությունը նա «գերազանց» հանձնեց: Այժմ նա պետք է լավ մարզվի դպրոցում, որ մեկ տարուց շարունակի ուսումն ակադեմիայում: 12-տարեկանում ակադեմիա ընդունվելու համար նա եւս պետք է ֆուտբոլային քննություն հանձնի: Ցանկացած դեպքում, այն խաղացողները, որոնք չեն անցնում «Բարսելոնայի» ակադեմիա, անցնում են այլ իսպանական ակումբներ կամ Եվրոպայի ակումբներ: «Բարսելոնայի» ընտրությունը շատ պարզ էր: Էրիկը շատ էր ցանկանում խաղալ եւ զուգահեռաբար սովորել այդ դպրոցում: Մենք նույնիսկ կարող էինք հայտնվել «Էսպանյոլի» դպրոցում, սակայն Էրիկը դրա մասին լսել անգամ չէր ուզում»,-մեջբերում է Էրիկի հոր խոսքերը «Բանանցի» պաշտոնական կայքէջը:



Սեպտեմբերի 27-ին Էրիկը կմեկնի Բարսելոնա, իր երազանքին հասնելու համար: Իսկ սեպտեմբերի 15-ին «Բանանցի» դպրոցում տեղի ունեցավ ֆուտբոլիստի հրաժեշտի խաղն իր հասակակիցների հետ:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---