Հայ գեղասահորդ Պիեռ Բալյանը ձախողել է «Նեբելհորն Տրոֆի» միջազգային մրցաշարի մեկնարկը25 սեպտեմբերի 2009 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի Օբերսդորֆ քաղաքում 41-րդ անգամ մեկնարկել է «Նեբելհորն Տրոֆի» միջազգային մրցաշարը, որն այս տարի ունի որակավորման մրցաշարի կարգավիճակ` ընտրելու համար 2010թ. Վանքուվերի 21-րդ Օլիմպիական խաղերի մասնակիցներին: Հայաստանը ներկայացնող մենասահորդ Պիեռ Բալյանը անհաջող հանդես եկավ «կարճ ծրագրում», եւ հավաքելով 35,68 միավոր, զբաղեցրել է 30-րդ տեղը 32 մասնակիցների թվում: Այսպիսով, Բալյանը, որի հետ Հայաստանում մեծ հույսեր էին կապում, գործնականում զրկվել է առաջին վեցյակում առաջին տեղը զբաղեցնելու շանսից, ինչը նրան ուղեգիր կապահովեր Վանքուվերի Օլիմպիական խաղերի համար: Սեպտեմբերի 25-ին 25-ամյա Բալյանը կփորձի իր ուժերը «ազատ ոչի» մարզաձեւում, ինչով էլ կավարտի իր առաջին ելույթը հայկական դրոշի տակ: Իսկ կանանց մրցաշարում «կարճ ծրագրում» Հայաստանից հանդես կգա Անի Վարդանյանը: Իսկ սեպտեմբերի 26-ին տեղի կունենան կանաց մրցուները «ազատ ոճի ծրագրում»: Հիշեցնենք, որ «Նեբելհորն Տրոֆի» միջազգային մրցաշարում խաղարկվում են 2010թ. Օլիմպիական խաղերի մասնակցության 6 տեղ մենասահորդ տղամարդկանց եւ կանանց համար, 4 տեղ զույգերի եւ 5 տեղ պարային զույգերի համար: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |