Շախմատի «Միկա» կանանց ակումբը ջախջախիչ պարտություն է կրել Եվրոպայի գավաթի ակումբային մրցաշարի մեկնարկին

PanARMENIAN.Net - Հայաստանի ակումբային չեմպիոն կանանց «Միկա» թիմը անհաջող է մեկնարկել Շախմատի Եվրոպայի գավաթի ակումբային մրցաշարի մեկնարկին, առաջին տուրում ջախջախիչ պարտություն կրելով ՌԴ «Սարտակից»` 0:4 հաշվով:



Առաջին տուրից հետո հայկական ակումբը եզրափակում է Եվրոպայի գավաթի մրցաշարային աղյուսակը:



Երկրորդ տուրում «Միկան» կհանդիպի ռումինական «Պոլիտեխնիկա» ակումբի հետ, որի կազմում են հանդես գալիս Քեթեւան Արախմիա-Գրանտը, Ելենա Դեմբոն, Կորինա-Իզաբելա Պեպտան ու Ալինա Մոտոկը:



Հիշեցնենք, որ հայկական ակումբը ներկայացնում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Գալոյանը, Հարիկա Դրոնավալին (Հնդկաստան) եւ Նինո Խուրցիձեն (Վրաստան):



Հայ շախմատիստուհիների անհատական արդյունքները 1-ին տուրում`

Տատյանա Կոսինցեւա-Էլինա Դանիելայն-0:1

Անտոանետտա Ստեֆանովա-Հարիկա Դրոնավալի-0:1

Նադեժդա Կոսինցեւա-Նինո Խուրցիձե-0:1

Կատերինա Լահնո-Լիլիթ Գալոյան-0:1:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---