Բուրսայի նահանգապետ. Մենք չենք ձեռնարկի այնպիսի գործողություններ, որոնք կարող են խայտառակել մեր պետությունը13 հոկտեմբերի 2009 - 20:16 AMT PanARMENIAN.Net - 2010թ. Աշխարհի առաջնության նախընտրական փուլի` հոկտեմբերի 14-ին Բուրսայի «Աթաթուրք» մարզադաշտում կայանալիք Թուրքիա-Հայաստան հանդիպման տոմսերը հատուկ հսկողությամբ են բաժանվելու: Բուրսայի նահանգապետ Շահաբեթին Հարփութի խոսքով, մուտքը մարզադաշտ անվճար է լինելու, սակայն տոմսերը բաժանելու ժամանակ կպահպանվեն հատուկ հսկողության կանոնները:«Ամենայն հավանականությամբ, մարզադաշտի մուտքն անվճար կլինի, սակայն տոմսերը բաժանելիս կպահպանվեն հատուկ հսկողության կանոնները»,- Հարփութի խոսքերն է մեջբերում «Hurriyet»-ը: Նահանգապետը նաեւ հայտնել է, որ բոլոր կազմակերպչական խնդիրները լուծված են: «Հանդիպման ընթացքում մոտ երեք հազար ոստիկան է ներգրավվելու: Բացի թուրքական դրոշից ու կարմիր-սպիտակ գույներով հագուստից, որոնք խորհրդանշում են այդ դրոշը, երկրպագուներին չի թույլատրվելու մարզադաշտ բերել նաեւ որեւէ ցուցապաստառներ, առարկաներ, որոնք կարող են ոչ մարզական նպատակներով օգտագործվել»,- ասել է Հարփութը:- Մենք չենք ձեռնարկի այնպիսի գործողություններ, որոնք կարող են խայտառակել մեր պետությունն ու Բուրսան»: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |